Ռուզաննա.
Բարև ձեզ, հարցս սա է. Ա/Ձ ձեռնարկատիրոջը գրանցել եմ ԲԲԸ-ում որպես փոխտնօրեն` 4 ժամով, մտածելով, որ 8 ժամով չեմ կարող գրանցել։ Հիմա Ա/Ձ փոխտնօրենը ռեգիստրով նշանակվելու է տնօրեն։ Ես կարո՞ղ եմ էլի թողնել 4 ժամ, թե՞ պետք է լինի 8 ժամ և դա չի հակասում աշխատանքային օրենսգրքի պահանջներին։ Աշխատավարձը ուզում եմ թողնել նույնը։
Փոխտնօրենից տնօրեն դառնալուո հանգամանքը արտոնություն կամ սահմանափակում չի դնում ոչ ժամային առումով, ոչ էլ աշխատավարձի: Տնօրենի դեպքում կարելի է տալ ազատ ժամային գրաֆիկ:
Տնօրենի աշխատաժամանակը կարող է լինել ոչ նորմավորված։ ԱՕ Հոդված 144.
Արտաժամյա աշխատանքի սահմանափակումներըԱրտաժամյա չի համարվում կազմակերպության ղեկավար պաշտոնատար անձանց` սահմանված աշխատաժամանակը գերազանցող աշխատանքը: Այդ պաշտոնների ցանկը սահմանվում է ներքին կարգապահական կանոններով:
Ժամային առումով կամ վարձատրության խնդիր չի լինի,իսկ աշխատանքի ծանրաբեռնվածության փոփոխության խնդիր չի առաջանում:
Մերսի բոլորից։
Տնօրենի աշխատաժամանակը համարվում է չնորմավորված։ Ժամանակի և աշխատավարձի առումով խնդիր չկա։