Տնօրենի գրանցման հայտ

Ալլա․

ՍՊԸ հիմնադրվել է 1 տարի առաջ, պետ․ ռեգիստի վկայականում գործադիր մարմնի ղեկավար նշանակված է պաշտոնը՝ տնօրեն (Անուն Ազգանուն), հարկման դաշտը՝ ԱԱՀ (դիմումը տարվա սկզբին այդպես ներկայացվել է), բայց ոչ մի օր գործունեություն չի իրականացվել, պարզապես ամեն ամիս ներկայացվել է 0-ական եկամտային հարկի և ԱԱՀ հաշվետվություն: Քանի որ գործունեություն չի իրականացվել, տնօրենի գրանցման հայտ չի ներկայացվել: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք անհրաժեշտ էր ներկայացնել գրանցման հայտը։ Եթե այո, ապա հիմա ուշացած ներկայացնելու դեպքում ի՞նչ է սպասվում։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Աստղիկ

Եթե գրանցված աշխատող չունեք, ինչպե՞ս եք 189 ձև հանձնել, թեկուզ 0-ական։

Եվ հետո գործունեություն չիրականացնելը էական չէ, եթե ՍՊԸ-ն դադարի մեջ չէ, պետք է ունենա գրանցված տնօրեն, վճարվի աշխ-վարձ և համապատասխան հարկեր։

Nerses

ՍՊԸ բացելու ժամանակ դեռ պետռեգիստրում նշվում է տնօրենի անուն ազգանունը, եթե եկամտայինի հաշվետվություն եք հանձնել/189ձև/ ուրեմն արդեն իսկ գրանցված է տնօրեն։

Գայանե

Եթե ամեն ամիս ներկայացվել է 0-ական եկամտային հարկի հաշվետվություն, ապա ու՞մ անվան դիմաց եք նշում 0-ն, նա էլ Ձեր գրանցված աշխատողն է։ Նրա համար անշուշտ նախկինում ներայացրել եք հայտ ու գրանցել։

Tigran

եթե տնօրենի գրանցման հայտ չեք ներկայացրել, ապա եկամտայինի հաշվարկը ներկայացնելու կարիքը չկար,

Արմեն

Հոդված 412.Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպելը և (կամ) սահմանված ժամկետում աշխատողի համար գրանցման հայտ չներկայացնելը
 
1. Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և գրավոր պայմանագրի բացակայության) և (կամ) նոր աշխատողի համար Օրենսգրքի 156-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում և ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստը հարկային մարմնի կողմից իրականացվող համալիր կամ թեմատիկ հարկային ստուգումների ընթացքում՝ Կառավարության սահմանած կարգով, իսկ ապօրինի գործունեություն իրականացնողների մոտ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում Կառավարության սահմանած կարգով արձանագրվելու դեպքում գործատուից (այդ թվում ապօրինի գործունեություն իրականացնողներից կամ սահմանված կարգով հաշվառված և արտոնագիր ստացած անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից) գանձվում է տուգանք` յուրաքանչյուր չձևակերպված վարձու աշխատողի համար 250.000 դրամի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասի կիրառության իմաստով՝ նոր աշխատողի համար Օրենսգրքի 156-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում և ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու համար սահմանված տուգանքը կիրառվում է միայն այն դեպքում, երբ համալիր կամ թեմատիկ հարկային ստուգմամբ հայտնաբերվել է փաստացի աշխատանք կատարող, որի համար գրանցման հայտը չի ներկայացվել մինչև ստուգումը փաստացի սկսելու օրվան նախորդող օրվա ավարտը, իսկ աշխատանքի ընդունելու օրն աշխատանքը փաստացի սկսելու դեպքում՝ մինչև աշխատանքի ընդունելու օրվա ժամը 14:00-ն: