Հարցս հետևյալն է` հասարակական կազմակերպության ծախսերի մեջ կարո՞ղ ենք ներառել տնօրենի բջջային հեռախոսի ամսվա ծախսը, քանի որ առանց դրան հնարավոր չէ լուծել կազմակերպության գործունեության հետ կապված որևէ հարց: Շնորհակալ եմ:
Հարգելի Գայանե, ՀԿ-ները ոչ առևտրային կազմակերպություններ են, հետևաբար հարկման տեսանկյունից կապ չունի` ծախս կճանաչեք, թե ոչ բջջային հեռախոսավարձը: Եթե Ձեր կազմակերպությունը գումարներ է ստանում այլ անձանցից և հաշվետու է նրանց, ապա Ձեր խնդիրն է նրանց մոտ հիմնավորել Ձեր ծախսերը: Դա արդեն այլ հարց է: