Անի․
Բարև ձեզ։
Եթե տնօրենը ամենամյա արձակուրդից օգտվում է, այդ դեպքում ինչպե՞ս պետք է գրվի արձակուրդի հրամանը։ Հրամանի մեջ գրվելու է՝ տնօրենին տալ արձակուրդ, թե՞ գրվելու է՝ այսինչ ժամանակահատվածում գտնվելու եմ արձակուրդի մեջ։

Հատուկ ձևակերպում չկա, կարող եք գրել` հրամայում եմ կադրերի տեսուչին ձևակերպել ինձ արձակուրդ համապատասխան օրերը նշելով:
Եթե հրամանի մեջ գրվելու է՝ տնօրենին տալ արձակուրդ, ապա այն պետք է տրվի հիմնադրի կողմից, եթե գրվելու է՝ այսինչ ժամանակահատվածում գտնվելու եմ արձակուրդի մեջ, ապա այն պետք է գրվի տնօրենի անունից։
Տնօրենի հրամանի նույնաբովանդակ տեքստ, ոնց մյուս աշխատողներին, այսինքն՝ տրամադրվում է արձակուրդ նշելով արձակուրդի օրերը։
Հարգելի Անի, կարող ես ձևակերպել այսպես՝ համաձայն ՀՀ ԱՕ 159 հոդվածի նշելով ժամանակահատվածը և 20 կամ 24 աշխատանքային օրվա չափով (համաձայն Ձեր աշխատանքային շաբաթվա դեպքում) հատկացնել հերթական արձակուրդ տնօրեն անուն ազգանուն: Ներկայանալ աշխատանքի՝ ամսաթիվ: