Տնօրենի` աշխատանքից ազատում

Արթուր Մարտիրոսյան.

Բարև Ձեզ, խնդրում եմ հուշեք թե ինչ փաստաթղթեր է անհրաժեշտ կազմել ՍՊԸ-ի տնօրենին աշխատանքից ազատելու համար: Նա այժմ ՍՊԸ-ի միակ աշխատողն է և չի հանդիսանում հիմնադիր: Պետ. ռեգիստրում հրաժարվում են նրան ազատել ասելով, որ ինչ որ մեկը պարտադիր պետք է գրանցված լինի պետ. ռեգիստրում: Սակայն հինադիրները նպատակահարմար չեն գտնում նոր տնօրեն ընդունել: Ստացվում է, որ նա ինքն իրեն պետք է ազատի աշխատանքից, ինքն իր հետ կնքի աշխատանքային պայմանագրի լուծման համաձայանագիր և դուրս գա ???
Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Հերմինե

Ոչ Արթուր
Նա ինքը իր հետ ոչ կնքում է աշխատանքային պայմանագիր, ոչ էլ լուծում էդ պայմանագիրը, առավել ևս որ հիմնադիր չէ:
Տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը կնքում է հիմնադիրների ժողովի կողմից նշանակված հիմնադիրներից մեկը և նորից նույն մարմնի կողմից նշանակված անձն էլ լուծում է աշխատանքային պայմանագիրը
Հիմնադիրների ժողովի որոշում կազմեք, թող որոշեն տնօրենին ազատել և ինչ-որ մեկին հանձնարարեն լուծել աշխատանքային պայմանագիրը
Ինչ պետռեգիստրինա վերաբերվում, ես տեսել եմ պետական գրանցման վկայական առանց տնօրենի………..

Արթուր Մարտիրոսյան

Շնորհակալություն Հերմինե,
Մեր ընկերության տնօրենի հետ աշխատանքային պայամանգիր կնքել է ՍՊԸ-ն ի դեմս հինադիր ժողովի որոշմամբ տնօրեն նշանակված նույն տնօրենի, այսինքն նա մի կողմից հանդես է եկել, որպես ՍՊԸ տնօրեն իսկ մյուս կողմից ֆիզ. անձ` քաղաքացի, քանի որ հիմնադիրները չեն կարող հանդես գալ, որպես գործատու և կնքել աշխատանքնային պայմանագրեր: Դա իրավասու է կատարել միայն գործադիր մարմինը` տնօրենը: Ձեր կարծիքով ինչ սխալ կամ խախտում կարող է լինել եթե
1. տնօրենի պաշտոնը զբաղեցնող քաղաքացին դիմում գրի ՍՊԸ գործադիր մարմնի ղեկավարին` տնօրենին աշխատանքից ազատվելու վերաբերյալ
2. ինքը մակագրի “ազատել աշխատանքից”
3. կնքի աշխատանքային պայմանագրի լուծման վերաբերյալ համաձայնագիր
4. կատարի վերջնահաշվարկ և վերջ:

Իսկ պետ. ռեգիստրի վկայականի հետ կապված շատ հետաքրքիր է այս դեպքում պետ. ռեգիստրի վկայականում նշված տնօրենը պարզ չի լինի թե ինչ իրավական դաշտում կհայտնվի: Դա էլ թող իրենք իրենց անհասկանալի օրենքներով շարժվեն…

Նարեկ

Արթուր ՍՊԸ – ի հիմնադիրը կարող է ազատել քեզ աշխատանքից, կնքելով ինքն իր հետ աշխատանքի պայմանագիր և հենց ինքն էլ հանդիսանա ՍՊԸ – ի տնօրեն:

Հերմինե

Հարգելի Արթուր Մարտիրոսյան
ես չգիտեմ թե ինչ նկատի ունեք ասելով “հիմնադիրները չեն կարող հանդես գալ, որպես գործատու և կնքել աշխատանքնային պայմանագրեր: Դա իրավասու է կատարել միայն գործադիր մարմինը` տնօրենը”
Բայց սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին ՀՀ Օրենքի 43-րդ հոդվածում ասվում է

Հոդված 43. Ընկերության գործադիր մարմինը
Ընկերության և ընկերության գործադիր մարմնի գործառույթներն իրականացնող անձի միջև պայմանագիրն ընկերության անունից ստորագրվում է կամ ընկերության գործադիր մարմնի գործառույթներն իրականացնող անձին ընտրած ընդհանուր ժողովի նախագահող անձի կամ ընդհանուր ժողովի կողմից լիազորված անձի կողմից:

Իսկ 36-րդ հոդվածում`

Հոդված 36. Ընդհանուր ժողովի իրավասությունները
2. Ընդհանուր ժողովի բացառիկ լիազորություններն են`
գ) ընկերության գործադիր մարմինների ձևավորումը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, ինչպես նաև ընկերության գործադիր մարմնի լիազորություններն առևտրային կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը (այսուհետ` կառավարիչ) տալու հարցերը.
Ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանը վերապահված հարցերը չեն կարող նրա կողմից փոխանցվել ընկերության խորհրդի և ընկերության գործադիր մարմինների որոշմանը, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:
Խնդրեմ ուշադրություն դարձրեք, վերջին պարբերությանը:

Հերմինե

Նարեկ ոչինչ չհասկացա ձեր գրածներից………….

Նարեկ

Հերմինե ջան, եթե, օրինակ, ես ՍՊԸ-ի հիմնադիրն եմ ու աշխատանքից հեռացնում եմ իմ ՍՊԸ-ի տնօրենին ու ես այլևս չեմ ցանկանում, որ իմ ՍՊԸ-ն տնօրեն ունենա, ապա ես որպես ՍՊԸ-ի հիմնադիր կարող եմ ինքս ինձ հետ (ես ինձ նշանակեմ որպես իմ ՍՊԸ-ի տնօրեն, չէ՞ որ ես քաղաքացի եմ) կնքեմ պայմանագիր ու հանդես գամ որպես իմ ՍՊԸ-ի տնօրեն:

KARINE

ՆԱՐԵԿ, ԵԹԵ ՍՊՆ-Ն ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ։

Հերմինե

Դե էդ պարզ ա, տնօրեն կարող է լինել նաև հիմնադիրներից մեկը
Բարց Արթուրի հարցն այլ է ………..

Ռուզաննա

Հասարակական հիմունքներով (անվճար) աշխատող տնօրենն ազատվել է աշխատանքից, և նրա փոխարեն նոր մարդ է նշանակվում` նույն պայմաններով: Որո՞նք են լինելու հետագա հաջորդական քայլերը և ի՞նչ ժամկետներում: