Տնօրենի ազատում աշխատանքից

Աննա․

Բարև ձեզ։

Կարո՞ղ եք ինձ օգնել՝ ի՞նչ անել, եթե տնօրենն եմ և ուզում եմ ազատվել աշխատանքից, իսկ հիմնադիր տնօրենը չի ստորագրում իմ դիմումի տակ և նոր տնօրեն չի բերում։

Գիտեմ, որ հարկավոր է պետռեգիստրից հանել և նորին գրանցել հիմնադիրի հրամանի համաձայն, կատարել վերջնահաշվարկ և հարկայինից հանում։ Սակայն հիմնադիրը չի տալիս հրաման, և բացի դատարան դիմելուց ինչպե՞ս կարող եմ ես ազատվել աշխատանքից։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Nerses

2. Աշխատողն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն հինգ օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին, եթե աշխատանքային պայմանագրի լուծումը կապված է իր կատարած աշխատանքը խոչընդոտող հիվանդության կամ աշխատանքային խեղման հետ, կամ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ հարգելի պատճառներ կան, կամ եթե գործատուն չի կատարում աշխատանքային պայմանագրով սահմանված պարտականությունները, խախտում է օրենքը կամ կոլեկտիվ պայմանագիրը, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:

Knarik

Աշխատանքային օրենսգիրքը կարգավորում է այս հարցը-նախապես դիմում եք գրում, այն գրանցվում է գործատուի մոտ, անցնում է կարծեմ 10-15 աշխատանքային օր,գործատուն համարվում է ծանուցված և դուք կարող եք համարվել ազատված աշխատանքից:

Tigran

նայեք ԱՕ 112 հոդվածը