Նարեկ.
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. կազմակերպության տնօրենին փոխելու ընթացակարգը, արդյոք ճի՞շտ եմ հասկացել, որ պետք է նախ և առաջ փոփոխությունն արձանագրել պետ. ռեգիստրում, այնուհետև կնքել աշխատանքային պայամանագիր և գրանցման հայտ ուղարկել taxservice-ում, և եթե նոր տնօրենը պետ. ռեգիստրում գրանցվի ինչ-որ ամսաթվով, գրանցման հայտը պետք է ներկայացնե՞լ հենց այդ ամսաթվով (խոսքս վերաբերվում է նրան, որ հնարավոր է կարիք լինի գրանցման հայտ տալ օրվան նախորդող ամսաթվով, արդյոք դա չի՞ դիտարկվի սխալ)։
Հարգելի Նարեկ ամեն ինչ ճիշտ եք հասկացել ոչ մի խնդիր չի լինի նոր տնօրենին գրացելուց հետո կարող եք ազատել հին տնօրենին:
Նախ և առաջ փոփոխությունն արձանագրել պետ. ռեգիստրում՝ ըստ հիմնադիրների որոշումների, այնուհետև կնքել աշխատանքային պայմանագիր և գրանցման հայտ ուղարկել taxservice-ում: Գրանցման հայտը պետք է ներկայացնել պայմանագրի ամսաթվից հետո 5 օրյա ժամկետում:
Գրանցման հայտը չեք կարող հետին ամսաթվով ներկայացնել, ուղղակի աշխատանքային պայմանագրի մեջ նշեք որ, իր պարտականություններին անցնում է օրինակ ամսի մեկից, և մեկ օր առաջ տվեք գրանցման հայտը։