Meri.
Եթե ձեռնարկության տնօրենին, որն ընդունվել է աշխատանքի 2005թ-ից չեն փոխանցել հրամանագրքից գրնցամատյան, բայց այդ ընթացքում նրա համար հաշվարկվել է աշխատավարձ և նրա ստորագրությունը կա բոլոր փաստաթղթերի տակ, իսկ նրա գրանցամատյանում չգրանցվելու փաստը հայտնի է դարձել միայն 2009թ-ին, ինչպես ուղղել այդ սխալը կարելի է արդյոք գրանցամատյանում խախտել ժամանակագրական կարգը
Կամ պետք է գրանցամատյանը փոխեք կամ էլ լրացնեք այն խախտումով, սակայն խախտումը հայտնաբերելու դեպքում պետք է տուգանք վճարեք…
Շնորհակալություն, Արթուր:
Փոխեˊք պայմանագրերի գրանցամատյանը 😉
Միանշանակ կարելի է փոխել մատյանը, ես ինքս փոխել եմ շատ անգամ 🙂
Շնորհակալ եմ բոլորից պատասխանների համար: Շատ հաճելի է, որ կա նման կայք հաշվապահների համար 🙂
ուզում եմ ճշտել արդյոք Ձեր տնօրենի համար կնքել եք աշխատանքային պայմանագիր, եթե այո գործը ավելի հեշտ է եթե ոչ ապա դժվար: Իսկ գրանցամատյան փոխելով հարցի չի լուծվի քանի որ հերթական համարները կխախտվի, որը գրված է նաև բոլոր մնացած պայմանագրերի վրա:
Հարցերի դեպքում գրեք ինձ tat8307 շնիկ mail.ru