Տնօրենը մեկնում է արձակուրդ

Յանա․

Բարև ձեզ։ Խնդրում եմ, պատասխանեք։ Գործադիր տնօրենը պետք է գնա արձակուրդ։ Արդյո՞ք պետք է գրի դիմումը, և եթե այո, ապա ու՞մ անունով՝ ի՞ր, թե՞ հիմնադիրի։ Կանխավ շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Ինքն է գրում հիմնադրին, եթե նախատեսված է կանոնադրությամբ՝ այդ ընթացքում իր գործառույթները լիազորելով որևէ անձի:

Ալլա

Գրում եք միայն հրաման։

Անահիտ

Այո, տնօրենը դիմում է գրում հիմնադիրին, և հիմնադիրների ժողովի արձանագրության հիման վրա տրամադրվում է արձակուրդ:

Knarik Hokhanyan

Լավ կլինի, եթե ունենաք արձակուրդայինի գրաֆիկ, այդ դեպքում ոչ մի դիմումի կարիք չի լինելու, եթե չունեք, թող գրի հիմնադիրի անունով:

Էլինա

Տնօրենը դիմում չի գրում, միայն հրաման եք կազմում։

Մարիաննա

Բարև Ձեզ։ Պետք չէ գրել դիմում։

Էմիլի

Պետք է գրվի դիմում ուղղված հիմնադիրին կամ համայնքներում ղեկավարներին, ու նոր հիմնադիրի մոտից հրաման է տվում, որով էլ գնում է արձակուրդ և նշանակվում է փոխարինող տնօրենին:

Nerses

Պետք է գրեք դիմում հիմնադրին և լինի հրաման:

karine

Եթե չունեք արձակուրդային գրաֆիկ, գրվում է դիմում հիմնադրի անունով և հրամանագրվում է։