Աննա.
Բարև Ձեզ:
Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս: Կազմակերպության տնօրենը կատարում է նաև հաշվապահի և գանձապահի պարտականությունները (կազմակերպության աշխատողները 3 հոգուց ավել չեն): Տնօրենի աշխատավարձը համաձայն աշխատանքային պայմանագրի սահմանված է 40000 դրամ: Արդյո՞ք աշխատանքային պայմանգրում կամ համաձայնագրով պետք է առանձին ըստ պարտականությունների նշել, թե 40000–ի մեջ որքան է կազմում հաշվապահի և գանձապահի պարտականությունները կատարելու համար հասանելիք աշխատավարձների չափերը, և գանձապահի պարտականությունները կատարելու համար հասանելիք աշխատավարձից 30% հավելավճարի չափը:
Շնորհակալություն:
Հարգելի Աննա,
պետք է առանձնացնեք և պարտականությունները և գումարները: Այսինքն կնքեք պայմանագիր որպես տնօրեն ինչ որ X գումարով /32500-ից բարձր/, որից հետո համաձայնագրով դրեք նրա վրա գանձապահի պարտականություններ, սահմանելով դրա համար ինչ որ Y գումար: Հավելում պետք է տաք միայն կանխիկ դրամը վերահաշվարկող և տեսակավորող գանձապահին /N 1698-Ն որոշում/, այսինքն այն գանձապահին, որ ամբողջ օրը զբաղված է դրամի վերահաշվարկով և տեսակավորումով:
Մինչև 3 աշխատող ունեցող ներառյալ տնօրենը հիմնարկում գանձապահ պետք չի; իսկ տնօրենն էլ իրավունք ունի հաշվապահությունը ինքը վարի ըստ օրենքի, եթե հնարավորություն կամ ժամանակը թույլ է տալիս, ու ոչ մի առանձնացում էլ պետք չի: