Լևոն.
Հարգելի հաշվապահներ,
Կազմակերպությունը (սպը), որն ունի ընդամենը մեկ աշխատակից (տնօրեն) հաշվապահական հաշվառում իրականացնելու համար պայմանագիր էր կնքել այլ կազմակերպության հետ: Ներկայումս այդ պայմանագիրը լուծարվել է, և այժմ կազմակերպության հաշվապահությունը իրականացնում է տնօրենը: Հարցս հետևյալն է.
1. Արդյո՞ք պարտադիր է տնօրենի աշխատանքային պայմանագրում համապատասխան փոփոխություն կատարել առ այն, որ տնօրենը հանդիսանում է նաև հաշվապահ ու գանձապահ, հետևաբար նաև պե՞տք է ուղարկել նոր գրանցման հայտ, որտեղ պետք է նշվի տնօրենի նոր պաշտոնները, թե՞ առանց համապատասխան փաստաթղթավորման տնօրենը կարող է իրականացնել վերոնշյալ գործառույթները:
2. Եվ եթե պարտադիր է, խնդրում եմ նշեք այն իրավական ակտի համապատասխան կետը, որով դա կարգավորվում է:
Կանխավ շնորհակալություն:
Հարգելի Լևոն, եթե կազմակերպության աշխատողների թիվը չի գերազանցում 3-ից, ապա տնօրենը կարող է ինքնուրույն կատարել հաշվապահական հաշվառումը և գանձապահի պարտականությունները առանց լրացուցիչ հիմնավոր փաստաթղթի, այսինքն համաձայնագրի, հրամանի և այլն:
Առանց որևէ լրացուցիչ հրամանների, պայմանագրի փոփոխության, եթե աշխատողների թիվը մինչև 3-ն է, ապա կարիք չկա որևէ պարտականություն ավելացնել: