«Բրիտանական ավիաուղիներ» (British Airways) ավիաընկերության ութ հարյուր աշխատակից համաձայնել է աշխատել առանց աշխատավարձի, կամավորական հիմունքներով, որպեսզի օգնեն ընկերությանը դուրս գալ ֆինանսական ծանր դրությունից: Այդ մասին տեղեկացրել է «Սքայ նյուզ»-ը:
Եվս յոթ հարյուր աշխատակից համաձայնել են, որ իրենց աշխատավարձերը կրճատվեն, իսկ 6940 մարդ էլ կգնա չվճարվող արձակուրդի:
Հիշեցնենք, որ վերջերս ավիաընկերության ղեկավարությունը իր 40 հազար աշխատակիցներին էր դիմել, խնդրելով, որ նրանք կամ գոնե մեկ ամիս անվճար աշխատեն, կամ էլ համաձայնեն, որ իրենց աշխատավարձերը կրճատվեն:
Ավիաընկերության գլխավոր տնօրեն Ուիլի Ուոլշը պարզաբանել է, որ նրանք, ովքեր կընտրեն անվճար աշխատելու տարբերակը, արտոնություններ կունենան հետագայում հաստիքների կրճատման ժամանակ: Ինքը Ուոլշը հայտարարել է, որ անվճար է աշխատելու ողջ հուլիսի ընթացքում. նրա ամենամսյա աշխատավարձը կազմում է 60 հազար ֆունտ ստեռլինգ:
Ըստ տնօրենի, ակցիային մասնակցելով, հնարավոր կլինի տնտեսել տասը միլիոն ֆունտ ստեռլինգ: Ըստ աղբյուրի, ավիաընկերության գլխավոր տնօրենը չի պատկերացրել, որ այդքան մեծ արձագանք կունենա իր առաջարկը:
Աղբյուր` panorama.am
Ես չէի համաձայնվի…