Անահիտ․
Հարգելի հաշվապահներ, ես Վրաստանում իմ գործող ԱՁ-ով ցանկանում եմ Հայաստանում մասնակցել տենդերի։ Տենդերի մեջ գրված է, որ պետք է ՀՀ դրամով ներկայացնեմ իմ տեխնիկական առաջարկը։ Եթե դրամով ներկայացնեմ, հետո ինչպե՞ս են իմ վրացական ԱՁ-ին փոխանցելու գումարը ՀՀ դրամով՝ տենդերը շահելու դեպքում։
վրացական ԱՁ-ին տենդերը շահելու դեպքում չեն։փոխանցելու գումարը, պետք է այստեղ բանկում ՀՀ դրամով հաշիվ բացեք,
Դրամային հաշիվ, որ բացեմ, բայց կարո՞ղ է Վրացական ԱՁ-ով մասնակցել տենդերին։
կարող էք Վրացական ԱՁ-ով մասնակցել տենդերին, եթե սահմանափակումներ չլինեն, պայմաններում նշվում են,
Կներեք, մի հարց էլ ունեմ, սահմանափակում չկա տենդերում, բայց ԱՁ-ով պետք է ֆակտուրա դուրս գրվի, չէ՞
այո,պետք է ֆակտուրա դուրս գրվի, ու արձանագրություն,ըստ տենդերի պայմանների,
Հավանաբար որպես հիմք կվերցնեն տվյալ օրվա ԿԲ փոխարժեքը։