Տեղեկանք դուրս գրված և ստացված հարկային հաշիվների վերաբերյալ

Anna.

Եթե ընկերությունը հանդիսանում է ԱԱՀ վճարող և հարկային հաշիվներ է դուրս գրում և մատակարարարից ստանում միայն էլեկտրոնային եղանակով, ապա ԱԱՀ-ի հաշվարկի հետ տեղեկանքը պե՞տք է արդյոք ներկայացնեմ: Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Անի

Եթե բացառապես էլեկտրոնային եղանակով եք աշխատում, ապա պետք չէ ներկայացնել տեղեկանք:

Andranik

Հարգելի Աննա, համաձայն ԱԱՀ-ի մասին օրենքի 20-րդ հոդվածի էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվները, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով ստացված հարկային հաշիվները չեն ներառվում տեղեկանքում, և միաժամանակ համաձայն նույն հոդվածի նախավերջին պարբերության, այն է` “Սույն հոդվածով սահմանված տեղեկանքը հարկային մարմին չի ներկայացվում, եթե այլ պայմաններում դրանում ներառվելիք բոլոր հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունները սույն հոդվածի համաձայն ենթակա չեն ներառման հարկային մարմին ներկայացվող տեղեկանքում”, տեղեկանք չի ներկայացվում:
abagoyan շնիկ mail.am

Դավիթ

Իհարկե պետք չի ներկայացնել, Աննա ջան:

Anna

Շնորհակալություն:

Արթուր°

Եթե էլեկտրոնային եղանակով ստացված 100 հազ. գերազանցող հարկային հաշիվները մինչև հաշվարկը ներկայացնելու վերջնաժամկետը ձեր կողմից էլեկտրոնային եղանակով ստորագրված չեն, ապա դրանց վերաբերյալ տեղեկությունները պետք է ներկայացվեն, եթե ստորագրված են` դա արդեն իսկ համարվում է տեղեկության ներկայացում:

Մարինե

Աննա ջան, Արթուրն իրավացի է: Այդ հարցի հետ կապված կա կառավարության 7 հուլիսի 2011 թվականին ընդունված N 937-Ն որոշում (Հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկանքը հարկային մարմիններին ներկայացնելու կարգը սահմանելու մասին):

Նաթելլա

Այսինքն` այդ հաշվետվության ձևը զրոյական նույնպե՞ս կարող ենք չուղարկել: