Աննա․
Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է՝ աշխատողի հետ կնքել եմ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր: Պայմանագրի ժամկետը լրանալուց հետո նրան աշխատանքից չեմ ազատել, այլ կնքել եմ նոր աշխատանքային պայմանագիր և հրամանով տեղափոխել նույն գործատուի մոտ այլ աշխատանքի: Արդյո՞ք դա ճիշտ է:
Արդյո՞ք նոր ընդունվող աշխատողն պետք է լրացնի անձնական թերթիկ:
Այո, ներմալ է, երբ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո նրան նոր աշխատանքային պայմանագիր կնքելով անցել է նույն գործատուի մոտ այլ աշխատանքի: Այո, նոր ընդունվող աշխատողը պետք է լրացնի անձնական թերթիկ, թեկուզ ժամանակավոր ընդունվածները արդեն լրացրած պետք է լինեն:
Չմոռանաք գրանցման հայտի մեջ փոփոխություններ կատարել։
Այո, ճիշտ եք արել, գրանցման հայտում փոփոխություն կատարեք։
Ամեն ինչ ճիշտ եք արել խնդիր չկա։ Կարող էիք նաև համաձայնագրով կատարել փոփոխությունները ։