Մարգարիտա.
Բարև Ձեզ: Մեր խմորեղենի արտադրամասը և ընդհանուր հումքի պահեստը գտնվում է մեկ հասցեում, իսկ սրճարանը այլ հասցեում: Խնդրում եմ պատասխանեք` ամեն օր թխվածքը արտադրամասից սրճարան տեղափոխելու համար պե՞տք է e-invoicing-ում տեղափոխման փաստաթուղթ լրացնեմ, թե՞ պարտադիր չէ: Կանխավ շնորհակալություն:
Եթե սրճարանը ձերն է,ապա այո տեղափոխելու համար պետք է e-invoicing-ում տեղափոխման փաստաթուղթ լրացնեք, իսկ եթե փոխկապակցված անձի է հաշվարկային փաստաթուղթ:
Այո, պետք է տեղափոխման փաստաթուղթ դուրս գրել։
Քանի որ արտադրամասը և սրճարանը տարբեր հասցեներում են, ապա արտադրանքը տեղափոխելու համար պետք է e-invoicing-ով տեղափոխման փաստաթուղթ դուրս գրելը պարտադիր է: