Տեղափոխման բեռնագիր

Վահագն.

Վահագն.

Բարև Ձեզ։ ԵՏՄ-ից ներմուծման դեպքում ի՞նչ ժամկետում պետք է ներկայացնել ներմուծման հայտարարագիր հարկային տեսչությանը։ Եվ ԱՁ-ի կողմից ներմուծված ապրանքի համար տեղափոխման բեռնագիր պե՞տք է արդյոք գրել՝ սահմանն անցնելուց հետո, թե՞ ներմուծման թղթերը բավարար են ապրանքը կոնկրետ հասցե հասնելու համար։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Gevorg Grigoryan

Հարգելի Վահագն, ներմուծման պահից մինչև 30օր: Իսկ եթե պայմանագիրը կնքված է մինչև ապրանքի վերջնական հասցեն բերելը, ապա հաշիվ գրելու անհրաժեշտություն չկա։

Tigran

ներմուծման թղթերը բավարար են ապրանքը կոնկրետ հասցե հասնելու համար,եթե այն թղթերում նշված է, ներմուծման հայտարարագիրը պետք է ներկայացնեք ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ ,

Արթուր

Ընդհանրապես ներմուծման հայտարարագիրը և հայտարարությունը ներկայացվում են ներմուծման ամսվան հաջորդող ամսվա մինչև 20-ը։ Նորաբաց / առաջին անգամ ներմուծող կազմակերպություններին առաջարկում են հանձնել ներմուծման նույն օրը։

Հարկ վճարողի կողմից ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող և տեղափոխվող ապրանքն ուղեկցվում է․

  • ցամաքային տրանսպորտով ներմուծման դեպքում՝ տարանցման հայտարարագրով
  • օդային տրանսպորտով ներմուծման դեպքում՝ օդային ուղու հաշվարկային փաստաթղթով
Գայանե

Ներմուծման թղթերը բավարար են ապրանքը կոնկրետ հասցե հասնելու համար՝ եթե նրանցում նշված է այդ հասցեն։