Լուսինե.
Բարև ձեզ։ Չէի՞ք ասի՝ տարեկան ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի թե՛ Ա/Ձ-ն, թե՛ ՍՊԸ-ն, երբ աշխատում են շրջ. հարկով:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Լուսինե.
Բարև ձեզ։ Չէի՞ք ասի՝ տարեկան ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի թե՛ Ա/Ձ-ն, թե՛ ՍՊԸ-ն, երբ աշխատում են շրջ. հարկով:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Եկամտային հարկի հաշվետվություն, շրջհարկի հաշվետվություն, եկամտային հարկի տարեկան հաշվետվություն՝ երբ վճարել է պասիվ եկամուտներ այլ անձանձ, Ա/ձ-ն նաև տարեկան շահութահարկի պարզեցված հաշվարկ: Ակցիզայինի ու բնապահպանականի հաշվետվություններ՝ կախված է գործունեության տեսակից ու ապրանքներից:
Բարև Ձեզ: Ասացեք, խնդրեմ, ԵՏՄ երկրներից ապրանքների ներկրման համար մաքսատուրք և մաքսավճար սահմանվա՞ծ է, թե՞ ոչ: Եթե այո, ապա քանի %: Կանխավ շնորհակալություն:
Բարև, Լուսինե։ Եթե աշխատում եք որպես Ա/Ձ, ապա տարեկան պետք է ներկայացնեք 240. Հաշվարկ՝ ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի շահութահարկի ձևը։
Եթե սոց․ վճար վճարող եք՝ 244. Հաշվարկ՝ անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի սոցիալական վճարի։
Շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ն տարեկան հաշվետվություն չի հանձնում։
Տարեկան հաշվետվությունները պետք է ներկայացնեիք մինչև ապրիլի 20-ը: Եթե ուշացրել եք, կտուգանվեք: Բայց իհարկե ներկայացրեք: Հաշվետվությունների ձևերը վերևում թվարկված են:
ԱՁ դեպքում՝
1. Ձև 240
2. Ձև 244 (եթե կուտակային սոց վճարող է)
3. Ձև 165, եթե եղել են պասիվ եկամուտներ ֆիզ. անձանց տրված
4. Բնապահպանության վերաբերյալ և ակցիզի վերաբերյալ դա էլ կախված գործունեության տեսակից:
ՍՊԸ դեպքում՝
Հաշվետվություները տրվում են եռամսյակի կտրվածքով, իհարկե 165 ձևի տրամադրումը կլինի, եթե նման գործարք կատարել եք: