Albert.
Ֆիզ.անձանց եկամուտների տարեկան հայտարագրի, տարեկան եկամտահարկի պարզեցված հաշվարկի 59-րդ տողում գրված է, որ պետք է նշվի` նվազագույն եկամտահարկի տարեկան գումարը: Նույն հաշվարկի 59-րդ տողը պարզաբանող կետում գրված է, որ տվյալ տողում նշվում է հաշվետու տարում հաշվարկված նվազագույն եկամտահարկի գումարը` որպես եկամտահարկի եռամսյակային գումարների հանրագումար:ԱՁ-ն տարվա ընթացքում, որպես նոր գրանցված ԱՁ, եկամտահարկի եռամսյակային կանխավճարներ չի կատարել, այլ կատարել է միայն նվազագույն եկամտահարկի եռամսյակային կանխավճարներ, որը կազմում է շրջանառության 1%-ը, որին համապատասղանող գումարը`ասենք, 10 միավոր է, իսկ հաշվարկվող նվազագույն տարեկան եկամտահարկի գումարը (շրջանառության 2%-ը) կազմում է 20 միավոր:
Հարց`59-րդ տողում, որ գումարն է նշվելու:
Ճիշտն ասած ձեր նշած 59րդ կետը Եկամտահարկի պարզեցված հաշվարկում չկա, երեվի ձեր ձեռքին Եկամտահարկի սովորական հաշվարկի ձեվն է ոչ թե Պարզեցված հաշվարկը, Իսկ պարզեցված հաշվարկում այդ կետը 33րդն է եվ այդտեղ նշվում է 1%ը, անկախ նրանից որքան եք դուք վճարել: 2%ի համար հաշվարկի մեջ կետ չկա:
Վահագ շատ շնորհակալեմ հարցին պատասխանելու և սխալս ուղղելու համար:Ճիշտեք նկատել.59-րդ տողը Սովորական հաշվարկի մեջ է, իսկ Պարզեցվածի մեջ դա 33-րդ տողն է:
Հարգելի Ալբերտ
33 կետում նշում եք 1%-ը,իսկ 32 և 34 տողերում նշվում է 2%-ը, եթե իհարկե եկամտահարկի մասին օրենքի հոդված 18-ի 2 կետի պահանջներին համապատասխան հաշվարկված եկամտահարկի գումարը(տող31)ավելի մեծ չէ քան 2%-ը:
Նոնա, Ձեզ Շատ շնորհակալ եմ, քանի որ հաջորդ երկու հարցերս այդ տողերիներ վերաբերվում: