Nona.
Հարգելի հաշվապահներ, էջում տարբեր կարծիքներ եմ տեսնում կապված միկրոձեռնարկատիրության դրույթներից մեկի հետ: Այն, որ արտադրություն իրականացնող միկրոձեռնարկատերը, եթե վաճառի ապրանք ԱՁ-ի և կազմակերպության՝ կանցնի շրջհարկի դաշտ, բայց չէ ո՞ր դա առք ու վաճառք չէ, իսկ օրենքում գրված է հստակ առք ու վաճառքի գործունեությանն է վերաբերում
5. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել`
10) կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին ապրանքների մատակարարման գործարքներ իրականացրած՝ առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը։
Պարզ գրված է օրենքի մեջ, որ միայն առք ու վաճառքի գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը։
Շնորհակալ եմ Ալլա ջան, ես ի սկզբանե էդպես եմ հասկացել, ուղղակի էջում կարծիք կար, որ, եթե արտադրողն էլ վաճառի ապրանք օրինակ` ԱՁ-ին, կհամարվեն փոխկապակցված և արդեն կանցնեն շրջհարկի դաշտ:
Եթե Դուք ունեք արտադրություն և չեք գերազանցում տարեկան 24 մլն դրամը՝ կարող եք համարվել միկրոձեռնարկատեր։
Լիովին ճիշտ եք, օրենսգրքի համապատասխան գլխում նույնիսկ տարընթերցում չկա այդ հարցի հետ կապված։
Հարգելի Նոնա, համաձայն եմ Ձեզ հետ, դրույթը շատ հստակ է, կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին ապրանքների մատակարարման գործարքներ իրականացրած՝ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ (ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, այդ թվում գնորդի ՀՎՀՀ-ով կտրոններ տրամադրելու դեպքում։