Ռոման․
Բարև ձեզ: Հանրային սննդի գործունեություն իրականացնող կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով: Ունի հյութի ստացված հաշիվ: Հյութի ձեռքբերումը ներառում է ծախսերի մեջ, դրանից հետո հյութի դատարկ շիշը վաճառում է: Շշի վաճառքը պե՞տք է դիտարկել առևտուր և հարկել 5 տոկոսով։
Հարգելի Ռոման, եթե հաշիվ եք դուրս գրում, ապա կարող եք այն համարել ապրանք։
Շշի վաճառքը իմ կարծիքով պետք է դիտարկել «Հանրային սննդի կազմակերպում» հատվածում չներառվող՝ այլ ակտիվների օտարումից, ինչպես նաև այլ գործունեությունից ստացվող եկամուտներ և հարկել 20 տոկոսով։