Տարածքի վարձակալություն

***NARA.

Երբ տարածքի վարձակալությունը կատարվում է ՍՊԸ-ի և ֆիզիկական անձի միջև, ինչպես է որոշվում տարածքի վարձակալական վճարը` պետական կադաստրի չափորոշիչներից ելնելով:
Օրինակ 2 ՍՊԸ-ի միջև, ըստ շահութահարկի մասին օրենքի 43-րդ հոդվածի, այն կարգավորվում է հետևյալ կերպ` «Հարկվող շահույթը որոշելիս շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքների մասով եկամուտը որոշվում է գույքահարկով հարկման նպատակով դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքի, իսկ այդպիսի արժեքի բացակայության դեպքում` գույքահարկով հարկման օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված տարածքի բաժնեմասին համապատասխանող արժեքի 5 տոկոսից ոչ պակաս չափով` հաշվարկված տարեկան կտրվածքով: Այդ չափով պակաս հատուցման դեպքում տարբերությունը դիտվում է որպես վարձակալին (փոխառուին) ներված պարտավորություն:»:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Սիրարփի

Նառա ջան, իսկ հարցը որտեղ է?

Թեմուր, ք.Հրազդան

Վարձակալության վճարը որոշվում է կողմերի փոխհամաձայնությամբ,կարող է լինել նաև առանց վճարի (անհատույց վարձակալություն):Իսկ շահութահարկը և ԱԱՀ-ն (համաձայն համապատասխան օրենքների 43-րդ և 8-րդ հոդվածների պահանջների) հաշվարկվում են այդ 5%-ի մեթոդով` միայն այն դեպքում, եթե հարկերը հաշվարկելիս ավելի մեծ գումար է ստացվում, քան հաշվարկի ժ-կ հիմք ընդունվի պայմանագրում նախատեսված գումարը: