Հռիփսիմե․
Բարև Ձեզ: Հարգելիներս, Ա/Ձ -ն, որն աշխատում է միկրոյի դաշտում, ունի տարածք, և ուզում է վարձով տալ կարի արտելի, որը գրանցված չէ հարկային դաշտում: Խնդրում եմ կասեք իմ և իր պարտականությունները վարձակալության պահով՝ ի՞նչ պետք է արվի, և հարկային դաշտում ի՞նչ վճարումներ պետք է արվի : Շնորհակալություն։
Ճիշտ կլինի որ դիմացի կողմը գրանցվի հարկայինում։
Դուք ֆիզ անձի հետ պետք է կնքեք պայմանագիր և որպես հարկային գործակալ հաշվարկեք պահեք հարկի գումարն և վճարեք բյուջե։
եթե միկրո եք ու վարձով տարածք տաք,պետք է միկրոյից անցնեք շրջհարկի համակարգ,
տարածքը կադաստրով ում է պատկանում նա կարող է վարձով տալ,
5. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել`
11) վարձակալական վճարի, տոկոսի (բացառությամբ սպասարկող բանկում առկա ընթացիկ հաշվի դրական մնացորդի նկատմամբ հաշվեգրվող տոկոսի) և (կամ) ռոյալթիի ստացում նախատեսող՝ գործող պայմանագրի՝ վարձակալական վճար, տոկոս և (կամ) ռոյալթի ստացող կողմ հանդիսացող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը:
Եթե Ա/Ձ -ն, որն աշխատում է միկրոյի դաշտում և ունի Ա/Ձ-ին պատկանող /կադաստրով ձևակերպված/ տարածք, և ուզում է վարձով տալ ՝ ապա նախ պետք է դուրս գա միկրոյի դաշտից: Եթե դիամի կողմը ֆիզ անձ է, ապա պայմանագրի հիման վրա պահեք է հաշվարկեք հարկի գումարն, փոխանցեք բյուջե և արտացոլեք ամսական եկամտային հարկի համապատասխան տողում։
Քանի որ դուք վարձով տվողն եք և եկամուտ ստացողը, ապա ֆիզիկական անձի փոխարեն եկամտային հարկ չեք տալիս, որովհետև նրան եկամուտ չեք վճարում: