Անի.
Բարև Ձեզ: Ընդհանուր հարկման համակարգով աշխատող կազմակերպությունն ունի հաշմանդամ աշխատակիցներ, որոնց աշխատավարձի գումարը կազմել է 700 000 դրամ: Գիտեմ, որ հաշմանդամ աշխատակիցների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 150 տոկոսը ևս նվազեցման ենթակա է: Ինչպե՞ս ձևակերպել այդ 1 050 000 դրամը:
դտ 713 կտ 527 – 700 000
դտ 713 կտ ՞ 1 050 000
Ինչի՞ եք ձևակերպում, ինչի՞ համար, դա լրացվում է շահութահարկի բլանկում առանձին տողով և նվազեցնում է շահույթը..առաջացած շահութահարկի կամ վնասի համար նոր ձևակերպում եք տալիս:
Դա պետք չէ ձևակերպել, ուղղակի շահութահարկի հաշվարկի մեջ նշված տողում ներկայացրեք այդ գումարի 150 տոկոսը, որի արդյունքում հաշվարկված շահութահարկը նոր կձևակերպեք։
Դուք հիմա աշխատավարձերի գումարը ձևակերպեք որպես ծախս, իսկ հարկային տեսանկյունից այն կարտացոլեք շահութահարկի հաշվարկի լրացման ժամանակ:
Շատ շնորհակալ եմ պատասխանների համար: