Տալ հաշվապահական ձևակերպումներ

Անի.

Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը Կանաչ Արահետ ՀԿ-ից ստացել է շնորհ։ ՀՀՄՍ 20-ով կարգավորվում է պետական շնորհները։ Արդյո՞ք այս շնորհի համար էլ պետք է տալ նույն հաշվապահական ձևակերպումները:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Հարցը հստակ գրեք, պետք է տալ նույն հաշվապահական ձևակերպումները եկամտային մասով, թե ծախսային: Շնորհը ստացել եք ոչ առևտրայինից:

Անի

Իմ հարցը հստակ չի, ես ցանկանում եմ հասկանալ 421 և 541 հաշիվները կիրառելի՞ են ոչ պետական շնորհների դեպքում, նաև 628 եկամտի և 728 ծախսի հաշիվները, թե՞ միանգամից կիրառվում են եկամտի և ծախսի հաշիվները:

Tigran

421 և 541 հաշիվները կիրառելի են ոչ պետական շնորհների դեպքում, նայեք թե որին է համապատասխանում ձեր ստացածը: Այո, նաև 628 եկամտի հաշիվը:

Անի

Երևի նկատի ունեք կիրառելի են նաև ոչ պետականի համար։ Ուղղակի ես ՀՀՄՍ-ներում չգտա դրա մասին, եթե ինչ-որ հղում տաք շնորհակալ կլինեմ:

Tigran

Առևտարային կազմակերպության համար հարկման օբյեկտ է դրամաշնորհը, իսկ իմ գրածը հիմնված է հաշվային պլանի վրա:

Անի

Տիգրան ջան ես հարկումը գիտեմ, ինձ ֆինանսական հաշվառման մասն է հետաքրքիր, ՀՀՄՍ-ում գրված է պետական շնորհներ։ Ինձ հետաքրքիր է եթե կազմակերպությունը մեկ այլ կազմակերպությունից շնորհ է ստանում, դրա ֆինանսական հաշվառումն էլ է նույն կերպ իրականացվում թե ոչ

Tigran

Նույն մոտեցումը կիրառեք, քանի որ այլ ՀՀՄՍ-ով կարգավորում չկա:

Սամվել Գուլքանյան

Ներեցեք` 421 ձևը ՀՆԷՀ-ում կա՞: