Տալ հաշվապահական ձևակերպումներ

Նարինե.

Շենքի մի քանի բնակիչներ վերանորոգել են շենքի իրենց հարկերը և համատիրությանը խնդրում են, որ վերանորոգման վրա ծախսված գումարի չափով անդամավճարներից ազատվեն։ Խնդրում եմ պատասխանել` թե ո՞նց ձևակերպումը ճիշտ տալ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
14 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Փոխադարձ հաշվարկների ակտ ու համաձայնագիր կազմեք բազմակողմ,սակայն գնահատման հարցը ոնց եք հիմնավորելու,կան փաստաթղթեր:

Նարինե

Շնորհակալ եմխնդրում եմ նաև նախորդ հարցիս պատասխանեք
//www.accountant.am/եկամուտ-համատիրության-համար/#comments

Tigran

Ես այդ հարցին պատասխանել եմ,չեք կարդացել, սա է Այո համարվում է համատիրության համար եկամուտ, շահութահարկի հաշվետվությունում պետք է այն ներկայացվի տող 18-ում։

Նարինե

Շահութահարկի հոդված 108 -ի 11րդ կետով առաջնորդվելու հարցը

Tigran

Համատիրությունը առաջնորդվել այդ հոդվածով կարող է,քանի որ ոչ առևտրային է,սակայն պետք է ակտիվի սահմանմանը վերաբերող պահանջները ապահովել: Ավելի հստակ գրեք վերանորոգման հարցի հետ եք կապում թե այլ:

Նարինե

Չէ տարբեր հարցեր են,ուղղակի նախորդ հարցի պատասխանելեի ուզում ստանայի։

Tigran

Եթե այդ վերանորոգման հաշվով եք հարցնում,ապա այո շահութահարկի հոդված 108 -ի 11-րդ կետի հիմքով կարող եք փաստաթղթային հիմնավորման դեպքում ընդունել ու դա   եկամուտ չի դիտվի,եթե սրա մասին էր հարցը:

Նարինե

Շահութահարկի հաշվետվության լրացման համար եմ հարցնում,որպեսզի հասկանամ այդ անդամավճարները հաշվետվության մեջ ներառելու եմ, թե ոչ:

Tigran

Այո տող 20-ում,

Նարինե

Շնորհակալ եմ

Ալլա

Ձևակերպում եք շենքի կապիտալ վերանորոգում, և հաշվանցում եք անդամավճարներից, կապիտալ վերանորոգումը հիմնավորում եք ակտով, որի հիմքը պետք է լինեն շինանյութերի ձեռք բերման փաստաթղթերը։

Նարինե

Այսինքն համարու՞մ ենք,որ ՀՄՏ-ն է վերանորոգումը կատարել։

Ալլա

Ոչ, վերանորոգումը կատարել են բնակիչները, բայց որպեսզի հաշվանցի պահը հիմնավորվի պետք է ունենաք հիմքերը վերանորոգման գումարի։

Նարինե

գնված նյութերի հդմներ են ներկայացրել,իսկ աշխատանքը իրենք են կատարել։