Մելանյա.
Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ին պատկանող անշարժ գույքը կադաստրի կոմիտեում սեփականության վկայականով գրանցված է 2006թ.-ից: Քանի որ գործունեությունը դադարեցված է եղել կամ աշխատել է ոչ լրիվ տարի, հիմնական միջոցի համար մաշվածություն չի հաշվարկվել: Նշեմ, որ գույքը միշտ տրվել է վարձակալության: Խնդրում եմ` օգնեք տալ ճիշտ ձևակերպում 31.12.2021թ.-ի դրությամբ:
Առաջին հերթին հաշվի առեք որ 2021-ից անշարժ գույքի գնահատման ու հարկման օրենքը փոխվել է ու հիմա գործում են վերագնահատված արժեքները,ապա կադաստրի վկայականի տվյալներով նախ տեսեք թե ինչքան է գնահատված արժեքը ու դա հիմք վերցրեք 2021,2022 թթ հաշվով, նաև նայեք ՀՕ 121 հոդվածը 2) օրենքով սահմանված կարգով վերագնահատված հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների յուրաքանչյուր միավորի գծով վերագնահատումից հետո ամորտիզացիոն մասհանման գումարը հաշվարկվում է հարկային տարվա կտրվածքով (հաշվի առնելով նաև սույն մասի 6-րդ կետով սահմանված դրույթները)՝ որպես տվյալ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի հաշվեկշռային արժեքի և սույն մասի 3-5-րդ կետերով հիմնական միջոցների առանձին խմբերի և ոչ նյութական ակտիվների համար սահմանված՝ ամորտիզացիոն նվազագույն ժամկետների հիման վրա հաշվարկված՝ ամորտիզացիոն մնացորդային ժամկետների հարաբերություն., նաև 2) ակտիվները և պարտավորությունները հաշվի են առնվում սկզբնական արժեքով, բացառությամբ օրենքով սահմանված կարգով վերագնահատված ակտիվների և պարտավորությունների, որոնք հաշվի են առնվում վերագնահատված արժեքով: Սույն կետի կիրառության իմաստով՝ ակտիվները և (կամ) պարտավորությունները համարվում են օրենքով սահմանված կարգով վերագնահատված, եթե վերագնահատումը կատարվել է այն օրենքին համապատասխան, որով սահմանված է, որ ակտիվների և (կամ) պարտավորությունների վերագնահատումն իրականացվում է շահութահարկով հարկման բազայի որոշման կամ շահութահարկի հաշվարկման նպատակով.
Քանի որ գույքը տրվել է վարձակալությամբ , դուք պետք է իրականացնեիք մաշվածքի հաշվարկ, անկախ նրանից դուք գործունեություն իրականացրել եք , թե՝ ոչ։