Տալ հաշվապահական ձևակերպումներ

Արթուր.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել ձևակերպման պահով։ Ուրեմն` Ավստրիայի կազմակերպության հետ ունենք պայմանգիր, որ հումքը ուղարկում են, մենք պատրաստի արդատրանքը հետ ենք ուղարկում իրենց, այսինքն` վերամշակում, հետ ենք ուղարկում: Բայց, երբ ապրանք ստացանք, մի քանի ապրանքներ ձևակերպվեց մաքսայինով որպես սովորական ներմուծում և առաջացավ ԱԱՀ և մաքսատուրք, որը մուծեցինք, հիմա էն որ որպես սովորական ներմուծում են արել մեր մոտ ո՞նց տանք հաշվապահական ձևակերպումները, որովհետև մենք չենք վճարել իրանց, որի դիմաց իրանք դա մեզ տվել են, ուղղակի այլ տարբերակ չկար, տենց են ձևակերպել։ Ու նաև դեռ մենք հետ չենք ուղարկել պատրաստի արտադրանքը։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Նախ ձեր հումքը պետք է ներմուծվեր «Մաքսային տարածքում վերամշակում»՝ մաքսային ընթացակարգով, հիմա այդ սխալը ով է արել մաքսային բրոքերը,եթե նա է արել թող ձեզ կատարված վնասի հատուցում տա: Իսկ ձևակերպումներից առաջ դիմեք ՊԵԿ բողոքարկման հանձնաժողով որ թույլ տան ընթացակարգը ներմուծման փոխեք: Հասկանալի է որ առաջին անգամն է,սակայն երևի բրեքերի մեղքը կա,քանի որ հումքի ներմուծումը երրորդ երկրից է ու դուք ձեր կնքած պայմանագրով կարող եք հիմնավորել թե այդ հումքը ինչ նպատակով է ներմուծվել:  

Արթուր

Իսկ եթե էդ ամենը չենք անում ինչ տարբերակ կա այլ ըստ Ձեզ

Tigran

Ավելի լավ է հիմա զբաղվեք ընթացակարգի վերաձևակերպման հարցով քանի որ ներմուծումները պարբերական բնույթ են կրելու, հետագայում արդեն ավելի հանգիստ մաքսայինով ձևակերպումները կկատարեք: ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկումը Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ-ն 0 տոկոս դրույքաչափով հաշվարկելն է. 5) ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով վերամշակման նպատակով «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված կամ վերամշակման նպատակով ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծված հումքից ստացված ապրանքի արտահանման դեպքում հումքի վերամշակման աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը: Այսինքն դուք սխալ ընթացակարգի պատճառով ԱԱՀ եք վճարել, որ կարող էիք չվճարել: .

Արթուր

Էդ զբաղվելը կզբաղվենք բայց արդեն էկածի հետ կապված ինչ ձևակերպում է հնարավոր տալ՞

Tigran

Հումքը 913 «Վերամշակման ընդունված նյութեր» հաշվով ձևակերպեք ,իսկ ԱԱՀ-ն և մաքսատուրքը արդեն 524 հաշվով,մինչև որ ԱԱՀ-ի հետ վերադարձի հետևանքով կվերաձևակերպեք,մաքսատուրքի հարցը չգիտեմ կվերադարձվի թե նորմալ է որ վճարվել է: