Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել ձևակերպումների և փաստաթղթերի կազմման հարցում։ Ընկերությունը ձեռք է բերել ՀՄ/սարքավորում/ ֆիզիկական անձից առանց որևէ փաստաթղթի։ Արժեքը կազմում է 3000$: Ինչպե՞ս ցույց տամ ՀՄ-ի ձեռքբերումը։
Չմոռանաք վճարել ՀՄ ձեռք բերման համար 20 տոկոս եկամտային հարկ, որպես շուկայից ձեռք բերում, եթե գործում եք ընդհանուր հարկման դաշտում, իսկ եթե գրանցեք մատակարարի տվյալները, ապա կվճարեք միայն 10 տոկոս։
Կազմեք ՀՕ 150 հոդվածի 13 մասին համապատասխան փաստաթուղթ:
Չմոռանաք վճարել ՀՄ ձեռք բերման համար 20 տոկոս եկամտային հարկ, որպես շուկայից ձեռք բերում, եթե գործում եք ընդհանուր հարկման դաշտում, իսկ եթե գրանցեք մատակարարի տվյալները, ապա կվճարեք միայն 10 տոկոս։