Տալ հաշվապահական ձևակերպումներ

Ella.

Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք` տալ ձևակերպումը.
Տեղակայումը կատարվել է կապալառուական եղանակով՝ դրսից հրավիրված մասնագետների կողմից: Ըստ հարկային հաշվի ներկայացված գումարը կազմել է 420 000 դրամ, այդ թվում ԱԱՀ 16,67%:
Տեղակայված սարքավորումները ապրիլի 1-ին սկզբնական արժեքով հանձնվել են շահագործման:
Հունվարին շարունակվել է արտադրական նոր շենքի շինարարությունը: Շինարարությունը իրականացվել է տնտեսվարական եղանակով, որի ընթացքում կատարվել են հետևյալ ծախսումները՝
ա) շինանյութեր
բ) հաշվարկվել է աշխատավարձ
գ) դրսից ստացված այլ ծառայությունների արժեքը, որոնց գումարը չի փոխանցվել այդ թվում ԱԱՀ 16,67%:
Տալ հետևյալ հաշվապահական ձևակերպումը.
Հիմնական միջոցների դուրս գրման ակտով ապրիլի 1-ին դուրս է գրվել սարքավորում՝
ա) սկզբնական արժեքը
բ) կուտակված մաշվածությունը
գ) հաշվարկվել է աշխատավարձ լուծարող բանվորներին
դ) լուծարքից հետո մնացած նյութական արժեքները գնահատվել և մուտքագրվել են պահեստ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Տեղակայման ծախսեր սարքավորումների դտ 822 կտ 521, Շինարարության ծախսեր դտ 821 կտ 211, 527, 521, Հիմնական միջոցների դուրս գրում դտ 721 կտ 111, դտ 714 կտ 527, դտ 211 կտ 111,614: