Նարեկ.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ ինչպիսի՞ ձևակերպում տալ. աշխատողը ստացել է մայրության նպաստ 420 000, որից 250 000-ը եկամտային հարկի հաշվին է, իսկ 170 000 ստացվել է սոց. ապահով. ծառայությունից:
Նարեկ.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ ինչպիսի՞ ձևակերպում տալ. աշխատողը ստացել է մայրության նպաստ 420 000, որից 250 000-ը եկամտային հարկի հաշվին է, իսկ 170 000 ստացվել է սոց. ապահով. ծառայությունից:
Դտ 222, կտ 614 170 000 դրամը, որից հետո դտ 614 կտ 331,
դտ 527 կտ 524 250 000 դրամը, որից հետո դտ 524 կտ 252
Տիգրան ջան, պետությունը 170 000 վճարում է աշխատողին, իսկ ինձ մոտ լինում է շահու՞յթ։
Ոչ դա շահույթ չի, դա ծախսի փոխհատուցում է ըստ կարգի, ոչ դա հարկվող գումար չի ու չի կարող լինել:
Տիգրան ջան, տեսեք՝ մայրության նպաստը կազմել է 553545 դրամ, որից պահվել է եկամտային հարկ 127315 դրամ և աշխատողին փաստացի վճարվել է 426230 դրամ, որից կազմակերպության տվյալ ամսվա եկամտային հարկը կազմել է 277170, տարբերությունը՝ 149060 դրամը փոխհատուցվել է սոց.ծառայության կողմից: Խնդրում եմ տալ հստակ ձևակերպում: Կանխավ շնորհակալություն:
Տիգրան ջան, Ձեր ձևակերպումները սխալ են: