Տալ հաշվապահական ձևակերպումներ

Մարա.

Տալ հաշվապահական ձևակերպումներ.

2007թ. հունվարի 1-ին կազմակերպության հաշիվների սկզբնական մնացորդները կազմել են (հազ. դրամ)․
Հիմնական միջոցներ՝ 2700
Կրեդիտորական պարտք սոցապին՝ 100
Բաժնետիրական կապիտալ՝ 5450
Ոչ նյութական ակտիվներ՝ 850
Երկարաժամկետ վարկեր՝ 950
Պահուստային կապիտալ՝ 680
Նյութեր՝ 1400
Անավարտ արտադրանք՝ 710
Արտադրանք՝ 1150
Դրամարկղ՝ 300
Կրեդիտ պարտք բյուջեին՝ 200
Հաշվարկային հաշիվ՝ 1385
Կրեդիտ պարտք գնումների գծով՝ 450
Կրեդիտ պարտք աշխ. գծով՝ 770
Արտարժութային հաշվի մնացորդ՝ 300 $ / 1$=410 դրամ /
Հունվար ամսվա ընթացքում կատարվել են հետևյալ տնտեսական գործառնությունները / հազ. դրամ /
Հիմնական արտադրական կարիքների համար ծախսվել են նյութեր՝ 900
Հաշվարկային հաշվում ստացվել է բանկի կարճաժամկետ վարկ՝ 1300
Հիմնական արտադրությունից ստացվել է պատրաստի արտադրանք՝ 450
Հաշվարկային հաշվից մարվել է բյուջեի պարտքը՝ 220
Արտադրանքի իրացումից հաշվարկային հաշվում ստացվել է հասույթ՝ 1800
Հաշվարկային հաշվից մարվել է գնումների գծով կրեդիտորական պարտքը /մատակարարների պարտքը/՝ 350
Տրված տվյալների հիման վրա կազմել նախնական հաշվեկշիռ 2007թ. հունվարի 1-ի դրությամբ, բացել հաշիվների սխեմաները, գրանցել սկզբնական մնացորդները, տեղի ունեցած փոփոխությունները, դուրս բերել դեբետային և կրեդիտային շրջանառություններն ու վերջնական մնացորդները: Կազմել հաշվեկշիռ 2007թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Հունվար ամսվա ընթացքում կատարվել են հետևյալ տնտեսական գործառնությունները / հազ. դրամ /
Հիմնական արտադրական կարիքների համար ծախսվել են նյութեր՝ 900, դտ 811 կտ 211,
Հաշվարկային հաշվում ստացվել է բանկի կարճաժամկետ վարկ՝ 1300, դտ 252 կտ 511,
Հիմնական արտադրությունից ստացվել է պատրաստի արտադրանք՝ 450, դտ 215 կտ 811,
Հաշվարկային հաշվից մարվել է բյուջեի պարտքը՝ 220, դտ 524 կտ 252,
Արտադրանքի իրացումից հաշվարկային հաշվում ստացվել է հասույթ՝ 1800, դտ 252 կտ 215,
Հաշվարկային հաշվից մարվել է գնումների գծով կրեդիտորական պարտքը /մատակարարների պարտքը/՝ 350, դտ 521 կտ 252,

Հունվարի 1-ի համեմատ նյութերը պակասել են 1400-900. անավարտ արտադրանքը պակասել է 710-450, բյուջեի պարտքը մարվել է և առաջացել դեբիտորական պարտք 200-220, առաջացել է կրդիտորական պարտք վարկի գծով 1300, հաշվարկային հաշվի գումարը ավելացել է 1385-220+1800+1300վարկը-350,

Ալլա

2007թ. հունվարի 1-ին կազմակերպության հաշիվների սկզբնական մնացորդները կազմել են /հազ. դրամ/․
Ակտիվ՝
111 – Հիմնական միջոցներ՝ 2700
131 – Ոչ նյութական ակտիվներ՝ 850
211 – Նյութեր՝ 1400
214 – Անավարտ արտադրանք՝ 710
215 – Արտադրանք՝ 1150
251 – Դրամարկղ՝ 300
252 – Հաշվարկային հաշիվ՝ 1385
253 – Արտարժութային հաշվի մնացորդ՝ 300 $ /1 $ = 410 դրամ/
Ընդամենը ակտիվ՝ 8600
Պասիվ՝
311 – Բաժնետիրական կապիտալ՝ 5450
351 – Պահուստային կապիտալ՝ 680
411 – Երկարաժամկետ վարկեր՝ 950
521 – Կրեդիտ. պարտք գնումների գծով՝ 450
524 – Կրեդիտ. պարտք բյուջեին՝ 200
525 – Կրեդիտ. պարտք սոցապին՝ 100
527 – Կրեդիտ. պարտք աշխ. գծով՝ 770
Ընդամենը պասիվ՝ 8600

Հունվար ամսվա ընթացքում կատարվել են հետևյալ տնտեսական գործառնությունները /հազ. դրամ/
դտ 811 կտ 211 Հիմնական արտադրական կարիքների համար ծախսվել են նյութեր՝ 900
դտ 252 կտ 511 Հաշվարկային հաշվում ստացվել է բանկի կարճաժամկետ վարկ՝ 1300
դտ 215 կտ 811 Հիմնական արտադրությունից ստացվել է պատրաստի արտադրանք՝ 450
դտ 524 կտ 252՝ 200
դտ 525 կտ 252՝ 20
Հաշվարկային հաշվից մարվել է բյուջեի պարտքը՝ 220
դտ 221 կտ 611՝ 1800
դտ 252 կտ 221՝ 1800
դտ 711 կտ 215՝ 1600
Արտադրանքի իրացումից հաշվարկային հաշվում ստացվել է հասույթ՝ 1800
դտ 521 կտ 252 Հաշվարկային հաշվից մարվել է գնումների գծով կրեդիտորական պարտքը /մատակարարների պարտքը/՝ 350
Տարվա վերջում՝
դտ 214 կտ 811 Անավարտ արտադրության արժեքի արտացոլում՝ 450
դտ 331 կտ 711 Կուտակված ծախսերի հավաքագրում՝ 1600
դտ 611 կտ 331 Կուտակված եկամուտների արտացոլում՝ 1800
դտ 331 կտ 343 Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթի տեղափոխում՝ 200

Հաշվեկշիռ 2007թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ
Ակտիվ՝
111 – Հիմնական միջոցներ՝ 2700
131 – Ոչ նյութական ակտիվներ՝ 850
211 – Նյութեր՝ 500
214 – Անավարտ արտադրանք՝ 1160
251 – Դրամարկղ՝ 300
252 – Հաշվարկային հաշիվ՝ 3915
253 – Արտարժութային հաշվի մնացորդ՝ 300 $ /1 $ = 410 դրամ/
Ընդամենը ակտիվ՝ 9530
Պասիվ՝
311 – Բաժնետիրական կապիտալ՝ 5450
351 – Պահուստային կապիտալ՝ 680
343 – Հաշվետու տարվա զուտ շահույթ /վնաս/՝ 200
411 – Երկարաժամկետ վարկեր՝ 950
511 – Կարճաժամկետ վարկ՝ 1300
521 – Կրեդիտ. պարտք գնումների գծով՝ 100
525 – Կրեդիտ. պարտք սոցապին՝ 80
527 – Կրեդիտ. պարտք աշխ. գծով՝ 770
Ընդամենը պասիվ՝ 9530

Մարա

Ալլա ջան, կներեք, որ անհանգստացնում եմ, բայց կօգնե՞ք ինձ, ես գրել եմ, ուղղակի վերջնական արդյունքը չի գոհացնում ինձ: Խնդրում եմ, այս մեկն էլ օգնեք: Շնորհակալություն:

2007թ. հունվարի 1-ին կազմակերպության հաշիվների սկզբնական մնացորդները կազմել են (հազ. դրամ)՝
Հիմնական միջոցներ՝ 2500
Կրեդիտ. պարտք սոցապին՝ 100
Բաժնետիրական կապիտալ՝ 5250
Ոչ նյութական ակտիվներ՝ 850
Երկարաժամկետ վարկեր՝ 950
Պահուստային կապիտալ՝ 480
Նյութեր՝ 1400
Անավարտ արտադրանք՝ 510
Արտադրանք՝ 1000
Դրամարկղ՝ 300
Կրեդիտ. պարտք բյուջեին՝ 200
Հաշվարկային հաշիվ՝ 1350
Կրեդիտ. պարտք գնումների գծով՝ 450
Կրեդիտ. պարտք աշխ. գծով՝ 620
Արտարժութային հաշվի մնացորդ՝ 400 $ (1 $ = 410 դրամ)
Հունվար ամսվա ընթացքում կատարվել են հետևյալ տնտեսական գործառնությունները (հազ. դրամ)՝
Հիմնական արտադրական կարիքների համար ծախսվել են նյութեր՝ 990
Հաշվարկային հաշվում ստացվել է բանկի կարճաժամկետ վարկ՝ 1400
Հիմնական արտադրությունից ստացվել է պատրաստի արտադրանք՝ 500
Հաշվարկային հաշվից մարվել է բյուջեի պարտքը՝ 200
Արտադրանքի իրացումից հաշվարկային հաշվում ստացվել է հասույթ՝ 1900
Հաշվարկային հաշվից մարվել է գնումների գծով կրեդիտորական պարտքը /մատակարարների պարտքը/՝ 320
Տրված տվյալների հիման վրա կազմել նախնական հաշվեկշիռ 2007թ. հունվարի 1-ի դրությամբ, բացել հաշիվների սխեմաները, գրանցել սկզբնական մնացորդները, տեղի ունեցած փոփոխությունները, դուրս բերել դեբետային և կրեդիտային շրջանառություններն ու վերջնական մնացորդները: Կազմել հաշվեկշիռ 2007թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ։