Աննա․
Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է․ աշխատակիցը ստացել է ծանուցագիր վարժական հավաքներին մասնակցելու վերաբերյալ՝ 25 օրացուցային օր: Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում (տաբելում) բացակա՞ է դրվելու, թե՞ ոչ, քանի որ նա պետք է վարձատրվի օրենքով սահմանված կարգով: Կանխավ շնորհակալություն:
քանի որ վարձատրվելու է ձեր կողմից, հետևաբար բացակա չի կարող համարվել, դա ըստ օրենքի հարգելի ու վճարվող բացակայություն է,
ԱՕ հ. 138
2. Աշխատաժամանակում չեն ներառվում, սակայն աշխատանքային ստաժում հաշվարկվում են`
1) գործատուի կամ նրա ներկայացուցչի համաձայնությամբ աշխատանքի չներկայանալու ժամանակահատվածը՝ մեկ աշխատանքային տարվա ընթացքում ոչ ավելի, քան 30 օր.
2) պետական, հասարակական կամ քաղաքացիական պարտականությունների կատարման, զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, վարժական հավաքներին, զինվորական վարժանքներին կամ զորավարժություններին մասնակցելու, ինչպես նաև զորահավաքային զինվորական ծառայության ժամանակահատվածները.
Շատ շնորհակալ եմ, Տիգրան ջան։