Անի.
Բարև Ձեզ։ Հաճախումների տաբելում պահակի ժամերը լրացվում են ամեն օր՝ 12 ժամ, իսկ տոն օրերին կամ կիրակի օրերին՝ 24 ժամ։ Նշեմ, որ դպրոցի պահակը մեկն է: Գիտեմ, ճիշտ չէ, ուղղակի ցանկանում եմ իմանալ՝ ինչպե՞ս նշեմ տաբելում։

Դուք տաբելից դուրս էլ խնդիր ունեք, արպես պահակ հաստատ մեկ անձ է ձևակերպված, բա արձակուրդ գնալու իր իրավունքը ոնց է լինում:
Եթե Ձեր դպրոցը ունի մեկ պահակ, ապա նա չի կարող ամեն օր աշխատել առանց հանգստյան օրերի։ Եթե նա աշխատում է 24 ժամ, ապա 2 հանգստյան օր պետք է ունենա։ Կարծում եմ մեկ պահակով ճիշտ տաբել չեք կարող կազմել։ Իմ կարծիքով կամ պետք է ընդունեք նաև 2 պահակ 24 ժամյա գրաֆիկով աշխատելու համար, կամ պահակը պետք է աշխատի 8 ժամյա գրաֆիկով միայն ցերեկը և ունենա հանգստյան օր՝ կիրակի։
Կես դրույքով փոխարինում են հավաքարարները։ Ես ասել եմ, որ մեկ պահակը քիչ է և չի թույլատրվում առնվազն երկուսն են պետք։ Հիմա ես ուզում եմ իմանալ ամեն օր 12 գրե՞մ տաբելում կիրակի ու տոն օրերին 24:
Մինչև տաբելին անցնելը ուշադրություն դարձրեք նաև ամեն օր 12 ժամը` շաբաթական 48 ժամը, գերազանցում է, դա ևս խնդիր է:
Իսկ ինչպե՞ս վարվեմ մեկ պահակի դեպքում ինչպես նշեմ: