Arevik.
Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնել, ես 1 տարի 3 ամիս գտնվել եմ երեխայի խնամքի արձակուրդում, ինձ փոխարինող աշխատողը տաբել չի լրացրել այդ օրվանից, հիմա ես վերադարձել եմ աշխատանքի ու չգիտեմ ինչ անեմ, որտեղի՞ց կարող եմ գտնել այն օրերը, որ աշխատանքային չեն եղել, տեղը ուրիշ օր ենք աշխատել:
Օրինակ ես դա անում եմ հետևյալ կերպ` google.am-ի search-i տողում գրում եմ օրինակ “2014 թվականի ոչ աշխատանքային օրերը” արտահայտությունը, և բերում է այդ տարվա փոփոխված օրերը, իսկ ոչ աշխատանքային տոն օրերը սահմանված են Աշխատանքային օրենսգրքում:
Բարև Ձեզ, Արևիկ:
Աշխատանքային տեղափոխված օրերը յուրաքանչյուր տարի սահմանում է ՀՀ կառավարությունը իր որոշումներով, որոնք Ձեզ անհրաժեշտ տարվա համար կարող եք գտնել arlis.am կայքում` վերնագրում նշելով “ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ”, ինչպես նաև “ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ”:
Իսկ տոն օրերը սահմանվում են Տոների և հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքով…
Արևիկ ջան, 2013 թվականի համար նայեք 2012 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 1558-Ն կառավարության որոշումը: