Վնասակար աշխատատեղեր…

Lusine.

Կարող եք օգնել
Ինձ պետք է ցանկը առողջության համար վնասակար աշխատատեղերի: Կա՞ համապատասխան կայք: Եվ նրանց աշխատավարձի վճարումը ինչպե՞ս է իրականացվում: Նախապես շնորակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մերի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 դեկտեմբերի 2003 թվականի N 1907-Ն
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՆԱՍԱԿԱՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՆԱՍԱԿԱՐ, ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԾԱՆՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Աշխատանքի վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի երրորդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) առողջության համար վնասակար աշխատանքների և մասնագիտությունների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

բ) առողջության համար առանձնապես վնասակար, առանձնապես ծանր աշխատանքների և մասնագիտությունների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ
Ա. Մարգարյան

2004 թ. հունվարի 19
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
դեկտեմբերի 11-ի N 1907-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՆԱՍԱԿԱՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

I. Գյուղատնտեսություն

I. Բուսաբուծություն
1. Թունանյութերով մշակված հողակտորներում հետազոտություններ և դիտարկումներ իրականացնող աշխատողներ
2. Գյուղատնտեսական մթերքների մեջ թունանյութերի մնացորդային քանակի փորձաքննություն իրականացնող աշխատողներ
3. Գյուղատնտեսական մթերքների մեջ նիտրատների և այլ էլեմենտների փորձաքննություն իրականացնող աշխատողներ
4. Գյուղատնտեսական մշակաբույսերի վրա գիտական նպատակներով բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների փորձարկում իրականացնողներ
5. Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների (թունանյութեր) պահպանում և վաճառք իրականացնողներ

II. Անասնաբուժություն
1. Գյուղատնտեսական կենդանիների հակահամաճարակային միջոցառումներ անցկացնող անասնաբուժական մասնագետներ և սպասարկող աշխատողներ

III. Տրանսպորտ
1. Մեքենայացված պայքարի աշխատանքներում ընդգրկված գյուղատնտեսներ, բույսերի պաշտպանության մասնագետներ և օժանդակ աշխատողներ

IV. Սնունդ և վերամշակում
1. Կոմպրեսորային կայանքների մեքենավարներ` վտանգավորության 3 կարգից ոչ ցածր վնասակար նյութերով աշխատելու դեպքում
2. Տեխնոլոգիական կոմպրեսորների մեքենավարներ, որոնք զբաղված են գազային կոմպրեսորների (բացի օդայինից) սպասարկմամբ
3. Սառնարային կայանքների մեքենավարներ, որոնք սպասարկում են ամոնիակային-սառնարանային կայանքներ
4. Երշիկեղեն, պանիր ծխահարողներ
5. Շաքարի արտադրության մեջ սեպարացիոն ցեխի բանվորներ
6. Թերթավոր ծխախոտի խառնողներ և ֆերմենտացիայի տեսակավորող բանվորներ
7. Սիգար գլանակների ֆաբրիկաներում սիգար չորացնող խցիկի աշխատողներ
8. Մանրացած ծխախոտի հավաքող, վերամշակող և տեղափոխող բանվորներ և մշտապես նույն ցեխում աշխատող այլ աշխատողներ
9. Ձկան ապխտման խցիկները բարձող և բեռնաթափող բանվորներ
10. Ձուկ ապխտողներ և ապխտման խցիկներն սպասարկող այլ աշխատողներ
11. Մուրճային տիպի ջարդող և ալրաղացների բանվորներ
12. Պղպեղի, մանանեխի, ծխախոտի քիմիական նյութերի և ալյուրի պարկերի թափահարող, մաքրող, տեսակավորող, ընդունող և փաթեթավորող բանվորներ
13. Կերակրի աղի, սոդաների, նատրիումի նիտրիտի և այլ ոչ օրգանական նյութերի լուծույթներ պատրաստող բանվորներ
14. Ալրաղացների, ձավարեղենի, խտացված կերերի, էլևատորների չորացնող-մաքրող աշտարակների, մեխանիզացված պահեստների տեխնոլոգիական սարքավորումների և տրանսպորտային միջոցների մաքրմամբ, վերանորոգմամբ, կարգավորմամբ զբաղվող աշխատողներ
15. Ցորենի ալյուրի, ձավարեղենի, խտացված կերերի և նմանատիպ այլ նյութերի բարձման և բեռնաթափման մշտական աշխատողներ

II. Բնապահպանություն

I. Ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության տեսչության աշխատողներ

(կետն ուժը կորցրել է 01.10.09 N 1124-Ն)

II. Անալիտիկ լաբորատոր հետազոտություններ իրականացնող աշխատողներ

Բնապահպանական պետական տեսչության լաբորատորիաների աշխատողներ
1. Լաբորատորիայի վարիչ
2. Գլխավոր մասնագետ
3. 1-ին կարգի մասնագետ
4. 2-րդ կարգի մասնագետ

III. Հայէկոմոնիտորինգի համակարգի լաբորատորիաների աշխատողներ

Մթնոլորտային օդի Երևանի կենտրոնական լաբորատորիայի աշխատողներ
1. Լաբորատորիայի վարիչ
2. Գլխավոր մասնագետ
3. Ավագ տեխնիկ
4. Տեխնիկ

Մակերևութային ջրերի Երևանի կենտրոնական լաբորատորիայի աշխատողներ
5. Լաբորատորիայի վարիչ
6. Առաջին կարգի մասնագետ
7. Ավագ տեխնիկ

Երևանի ֆիզիկաքիմիական մեթոդների լաբորատորիայի աշխատողներ
8. Լաբորատորիայի վարիչ
9. Սարքագետ

Վանաձորի կոմպլեքսային լաբորատորիայի աշխատողներ
10. Լաբորատորիայի վարիչ
11. Առաջատար մասնագետ
12. Առաջին կարգի մասնագետ
13. Ավագ տեխնիկ

Հրազդանի մթնոլորտային օդի լաբորատոր խմբի աշխատող
14. Խմբավար

Ալավերդու մթնոլորտային օդի լաբորատոր խմբի աշխատողներ
15. Խմբավար
16. Ավագ տեխնիկ

Արարատի մթնոլորտային օդի լաբորատոր խմբի աշխատող
17. Խմբավար

IV. Երկրաբանական անալիտիկ լաբորատորիայի աշխատողներ

«ԱՆԱԼԻՏԻԿ» լաբորատորիայի աշխատողներ
1. Ռենտգենյան և ռենտգենոստրուկտուրային անալիզների ճարտարագետ
2. Քիմիական նյութերի պատրաստման և տարրալուծման ճարտարագետ
3. Քիմիական նյութերի պատրաստման և տարրալուծման լաբորանտ
4. Քիմիական նյութերի պատրաստման և տարրալուծման տեխնիկ
5. Ատոմնոադսորպցիոն ֆոտոմետրերի ճարտարագետ, լաբորանտ
6. Ատոմնոադսորպցիոն ֆոտոմետրերի լաբորանտ
7. Նմուշների ջարդման և մանրացման լաբորանտ
8. Նմուշների ջարդման և մանրացման տեխնիկ
9. Հարգորոշիչ անալիզների նմուշների հալման ճարտարագետ
10. Հարգորոշիչ անալիզների նմուշների հալման լաբորանտ
11. Կապիլացիոն և շիկացման աշխատանքների ճարտարագետ
12. Կապիլացիոն և շիկացման աշխատանքների քիմիկ-լաբորանտ
13. Թանկարժեք մետաղների տարրալուծման ճարտարագետ
14. Թանկարժեք մետաղների տարրալուծման քիմիկ-լաբորանտ
15. Ծանր լուծույթներում միներալների բաժանման լաբորանտ-տեխնիկ

V. Մաշկաքանդակագործության աշխատողներ

Բնության պետական թանգարանի աշխատողներ
1. Մաշկաքանդակագործ
2. Ֆոնդապահ
3. Գիտաշխատող

VI. Երկրաբանության աշխատողներ

Բաց հանքային աշխատանքներ և աշխատանքներ մակերևույթին
1. Բանվորներ
Բաց հանքարանների, բացահանքերի, հանքերի, հիդրավլիկների, դրագների, լվացող սարքերի, աշխատանքներ հանքահորերի, հանքարանների և ցամաքուրդային հանքահորերի մակերևույթին
Աշխատանքներ շինարարական հանքահորերի, հանքարանների, բաց հանքարանների, բացահանքերի, հանքերի, դրագների, մետրոպոլիտենների, թունելների ստորգետնյա ջրանցքների և այլ ստորգետնյա կառույցների արդյունաբերական հրապարակներում: Հողերի ռեկուլտիվացման, տեխնիկական հորատանցքերի հորատման, ստորգետնյա հրդեհների, տերիկոններում և մակաշերտային թափոնակույտերում հրդեհների կանխարգելման և մարման լեռնային աշխատանքներ:
Բոլոր անվանումների հանքագործներ, որոնք արտադրական տեղամասերում, ինչպես նաև մարկշեյդերային և երկրաբանական աշխատանքներում զբաղված են նմուշների ընտրությամբ և պայթուցիկ նյութերի առբերմամբ
2. Հանքախորշագործներ
3. Հողափորներ, որոնք զբաղված են մակաբացման և մաքրման աշխատանքներում
4. Ամրակապողներ

Հորատող կայանքների մեքենավարներ
5. Լրիվ հատման հանքահորերի հորանների հորատման կայանքների մեքենավարներ
6. Հանքային սարքավորման մոնտաժողներ
7. Լեռնային փորվածքների սարքավորողներ
8. Երկրաբանական փորձանմուշների լվացողներ
9. Հորատանցողներ վերգետնյա աշխատանքներում

Բաց հանքարանների, բացահանքերի, հանքարանների հիդրավլիկների և լվացող սարքերի, հանքահորերի, հանքարանների, բաց հանքարանների, բաց հանքվարչությունների, բացահանքերի, դրագների, մետրոպոլիտենների, թունելների, ստորգետնյա ջրանցքների և մյուս ստորգետնյա կառույցների, հանքահորերի շինարարության արդյունաբերական հրապարակների
Աշխատանքներ բաց հանքարանների, բացահանքերի, հանքահորերի և հանքարանների մակերևույթին
10. Երկրաբաններ, տեղամասային երկրաբաններ
11. Երկրաֆիզիկոսներ
12. Հիդրոերկրաբաններ, տեղամասային հիդրոերկրաբաններ
13. Գլխավոր երկրաբաններ
14. Գլխավոր ճարտարագետներ և նրանց տեղակալներ (օգնականներ)
15. Գլխավոր մարկշեյդերներ և նրանց տեղակալներ
16. Գլխավոր մեքենագետներ, նրանց տեղակալներ (օգնականներ)
17. Գլխավոր էլեկտրագետներ, նրանց տեղակալներ (օգնականներ)
18. Գլխավոր էներգագետներ, նրանց տեղակալներ (օգնականներ)
19. Տնօրեններ (պետեր), նրանց տեղակալներ (օգնականներ) արտադրության, շինարարության (բաց հանքարաններում, բացահանքերում) գծով
20. Ճարտարագետներ, որոնք արտադրական տեղամասերում զբաղված են հերթափոխերում
21. Լեռնային ճարտարագետներ (առաջատար, 1-2 կարգի, առանց կարգի), որոնք աշխատանքներ են կատարում ստորգետնյա պայմաններում
22. Մարկշեյդերներ, տեղամասային մարկշեյդերներ
23. Հորատանցքերի վարպետներ
24. Հորատանցքային տեղամասերի վարպետներ (ավագ վարպետներ)
25. Լեռնային վարպետներ
26. Հորատման կայանքների մեքենավարներ

Մերի

Հարգելի Լուսինե, այս ցանկը բավականին երկար է, այս կայքից կարող եք որոնել կառավարության տվյալ որոշումը և տեսնել ողջ ցանկը:

Մերի

Իսկ ինչ վերաբերում է վճարմանը, ապա «Աշխատանքի վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածում մասնավորապես ասվում է՝
ՀՈԴՎԱԾ 9. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆՈՐՄԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ ՇԵՂՈՒՄՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

1. Աշխատանքի նորմալ պայմաններից շեղումների առկայության դեպքում գործատուների կողմից աշխատողներին տրվում են հավելումներ՝ սույն օրենքով և իրավական այլ ակտերով, ինչպես նաև աշխատանքային պայմանագրերով սահմանված կարգով և չափերով:

2. Առողջության համար վնասակար աշխատանքի կատարման դեպքում աշխատողին վճարվում է հավելում՝ նրա տարիֆային աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի) 50 տոկոսի չափով:

3. Առողջության համար առանձնապես վնասակար, առանձնապես ծանր աշխատանքի կատարման դեպքում աշխատողին վճարվում է հավելում՝ նրա տարիֆային աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի) 100 տոկոսի չափով:

Առողջության համար վնասակար և առանձնապես վնասակար, առանձնապես ծանր աշխատանքների և մասնագիտությունների ցանկերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Lusine

Շնորհակալություն, Մերի ջան:

Narine

Գիտահետազոտական նպատակների համար նախատեսվու՞մ է, թե՞ ոչ: