Վճարվու՞մ է արդյոք դրոշմանիշային վճար

Սուսաննա.

Բարև ձեզ։ Եթե մեկ դրույքը կիսված է, և աշխատում են 0,5 դրույքով 2 աշխատակից, ապա նրանցից արդյո՞ք պետք է գանձվի դրոշմանիշային վճար։ Եթե այո, ապա դա ո՞վ պետք է վճարի՝ գործատու՞ն, թե՞ աշխատակիցը։

Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մանե

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքով սահմանված ամսական նվազագույն աշխատավարձը չգերազանցող աշխատավարձ ստացող անձինք դրոշմանիշային վճար չեն կատարում: Այդ անձանց փոխարեն վճարներ են կատարում դրանց գործատուները:
«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքով սահմանված է նաև ժամավճարով աշխատող անձանց վճարման ենթակա մեկ ժամվա համար նվազագույն վարձատրության չափ: Եթե ժամավճարով աշխատող անձը մեկ ժամվա համար ստանում է այդ չափը գերազանցող գումար, ապա դրոշմանիշային վճարը վճարում է ինքնուրույն՝ անկախ ամսվա ընթացքում փաստացի ստացվող գումարի չափից: Հակառակ դեպքում, դրոշմանիշային վճարը կատարում է գործատուն:

Մարինե

Երկուսի համար էլ պետք է վճարվի, իսկ թե ով կվճարի, վերևում Մանեն գրել է:

Արա

Եթե Ձեր նշած 0.5 դրույքում աշխատավարձի չափը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափը, ապա վճարում է աշխատողը, իսկ եթե ցածր է, ապա՝ գործատուն: