Անուշ․
Եթե աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ՝ հունվարի 13-ից մինչև մարտի 3-ը (մարտի 1-ը և 2-ը ոչ աշխատանքային է), իսկ փետրվարի 13-ին վճարվել է անաշխատունակության նպաստի մի մասը, իսկ մյուսը՝ մարտի 7-ին, ՀԾ հատվածով ինչպե՞ս ձևակերպել այդ վճարները՝ որպես կանխավճար, թե՞ ճիշտ է վճարվել: Կանխավ շնորհակալություն:
փետրվարի 13-ին վճարվածը պետք է դիտել որպես կանխավճար,
Բարև Ձեզ: Իսկ ինչու՞ է անաշխատունակության նպաստը վճարվել մաս-մաս: Նպաստը պետք է հաշվարկել աշխատողի կողմից անաշխատունակության թերթիկը ներկայացնելուց հետո և վճարել ամբողջությամբ, ոչ աշխատանքային օրերի համար չի վճարվում: ՀԾ-ում կարող եք ուղղակի կանխավճար ձևակերպել, որպեսզի բանկի քաղվածքի հետ ճիշտ լինի, բայց նպաստը հաշվարկել մարտին՝ վճարման ենթակա գումարից հանելով վճարված կանխավճարը: