Մելինե․
Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպությունը մատուցված ծառայության դիմաց վճարները ստանալու է Թելսել համակարգից, կօգնե՞ք ճիշտ ձևակերպումներ տալ, եթե Թելսելը իր միջնորդավճարները նախապես հանելու է հավաքագրված գումարից և նոր միայն մեզ փոխանցելու մնացած գումարը:
Հարգելի Մելինե, Ձեզ համար ֆիրման հանդիսանում է դեբիտոր, հետևաբար փոխանցվուղ գումարի մասով դուրս կգրեք հաշիվ և կձևակերպեք որպես եկամուտ։
Մատուցված ծառայության դիմաց ամբողջությամբ դուրս կգրեք հաշիվ և կձևակերպեք եկամուտ: Իսկ Թելսելի կողմից պահած միջնորդավճարները՝ ձևակերպեք ծախս:
հաշիվ դուրս գրեք,դա այլ եկամուտ է, ոչ հիիմնական,
Հարգելի Տիգրան դա մեր բաժանորդներից հավաքագրված գումարներն է թելսելը մեզ տալու` մեր հիմնական գործունեությունից։ Բիլինգային ծրագիր է աշխատում, հաշիվ մենք դուրս չենք գրում։ ինձ ձևակերպումներն էր հետաքրքիր։ Տեսեք ասենք թելսելով հավաքագրվել է 2 000 000 գումար մարտ ամսվա համար։ ինքը նախապես պահում է իր 3. 5% և հաջորդ ամսվա սկիզբ մեզ փոխանցում է 1 930 000֊ը։ իսկ էտ պահած 3.5% ի համար հաշիվը ուղարկում է ապրիլի կեսերին։
լավ,դա ուրեմն ձեր համար ծախս է,դտ 7125-ով կամ 7127 կտ 521, հետո 252-ի հետ
Շնորհակալ եմ շատ, իսկ 255 հաշիվը այստեղ օգտագործվու՞մ է։