satik.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Ա/Ձ-ն զբաղվում է մանրածախ առևտրով և համարվում է շրջանառության հարկ վճարող: Ձեռք բերման հաշիվները մատակարարները հաճախ տրամադրում են առանց վճարման փաստաթղթի առկայության` կանխիկի կամ փոխանցման, սակայն մենք նրանց վճարում ենք անմիջապես, պայմանով, որ հետո բերեն վճարումը հաստատող փաստաթուղթ, սակայն չեն բերում: Ես ուզում եմ իմանալ` արդյո՞ք դա որևէ կերպ բացասաբար է անդրադառնալու մեր կազմակերպության վրա հարկային կամ այլ առումներով: Շնորհակալություն:
Հարգելի Սաթիկ, դուք չունեք վճարումը հաստատող փաստաթուղթ: Այդքանով ամեն ինչ ասված է: