Վճարային տերմինալ մթերային խանութում

Նունե.

Պետ. ռեգիստրում միկրոձեռնարկատիրոջ ԱՁ-ն հանելուց հետո ի՞նչ պետք է արվի (մթերային խանութում տերմինալ է դրել)։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Աստղիկ

Taxservice-ում լիազոր, օգտվող գրանցեք, հայտ ներկայացրեք, որ միկրոձեռնարկատիրության սյուբեկտ եք համարվելու, հետո արդեն պետք է սահմանված հաշվետվությունները ներկայացնեք ըստ ժամկետների ու սահմանված հարկերը վճարեք։

Tigran

Կգրեք տերմինալի կապը ինչումն է, իսկ եթե նոր եք գրանցվել ու միկրոյի համակարգում եք ցանկանում աշխատել, ապա գրանցումից 20 օրվա ընթացքում պետք է էլեկտրոնային եղանակով միկրոյի հայտարարությունը տաք, եթե դուք հիմա ունեք էլ. ստորագրություն, ներկայացրեք, կամ այլ անձի միջոցով ներկայացրեք:

Karine։

Պետք է գրանցվեք էլեկտրոնային հաշվետվությունների էջում, 20 օրյա ժամկետում հայտարարություն տաք միկրոյով աշխատելու վերաբերյալ, գրանցեք վարձու աշխատող, եթե նախատեսել եք և սկսեք աշխատել։

Հասմիկ

Իսկ մթերային խանութը, որը առևտուր է իրականացնում, իրավունք ունի՞ արդյոք միկրոյի դաշտում աշխատել։

Tigran

Հնարավոր է եթե այս պայմաններին հակասող չէ.
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել`  Երևան քաղաքի վարչական սահմաններում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս՝ առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը,