Վիճակագրական փաստաթղթերի ներկայացումը էլեկտրոնային եղանակով

Վիճակագրական փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ է լրացնել և Ձեր գործունեության վայրի ՀՀ ՎԿ տարածքային ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկել հետևյալ ձևը՝ Ձև 4:

Յուրաքանչյուր լրացված դիմում պետք է ստորագրվի էլեկտրոնային ստորագրությամբ (նույնականացման քարտի օգտնությամբ) և ուղարկվի Ձեր գործունեության վայրի ՀՀ ՎԿ համապատասխան ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեով: Յուրաքանչյուր ռեսպոնդենտի համար դիմումը պետք է ուղարկվի առանձին էլեկտրոնային նամակով: Էլեկտրոնային նամակի «թեմա» (sսbject/тема) տողում անհրաժեշտ է նշել «Ձև 4» անվանումը: «Ձև 4»-ի ներկայացումից հետո կարող եք անցնել վիճակագրական փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով ներկայացմանը:

Ձեր գործունեության տեսակին համապատասխան փաստաթղթեը ներբեռնեք «Վիճակագրական փաստաթղթերի ձևեր» բաժնից:
Յուրաքանչյուր լրացված վիճակագրական փաստաթուղթ պետք է ստորագրվի էլեկտրոնային ստորագրությամբ (նույնականացման քարտի օգնությամբ) և ուղարկվի Ձեր գործունեության վայրի ՀՀ ՎԿ համապատասխան ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեով: Յուրաքանչյուր վիճակագրական փաստաթուղթ ուղարկվում է առանձին էլեկտրոնային նամակով:

էլեկտրոնային նամակի «թեմա» (sսbject/тема) տողում անհրաժեշտ է նշել կազմակերպության անվանումը (անհատ ձեռնակատիրոջ դեպքում՝ անունը, ազգանունը), հարկ վճարողի հաշվառման համարը, վիճակագրական փաստաթղթի կրճատ անվանումը, պարբերականությունը և հաշվետու ժամանակաշրջանը (օրինակ՝ ԱԱԱ ՍՊԸ, XXXXXXXX, Ձև թիվ 1-արտ ամսական):

Ձեր գործունեության տեսակին համապատասխան վիճակագրական փաստաթղթերի ցանկը կարող եք տեսնել՝ օգտվելով վիճակագրական փաստաթղթերի փնտրման համակարգից :
Վիճակագրական փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացվում են www.armstat.am պաշտոնական կայքէջում տեղադրված ձևաչափով (ֆորմատով): Ձևաչափի փոփոխություն կատարել չի թույլատրվում:

Աղբյուր՝ Armstat.am

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Միշտ օգտվել եմ այս եղանակից, ու իմացեք՝ եթե որևէ պատճառով չկարողանաք էլեկտրոնային ներկայացնել, հանգիստ ներկայացրեք փոստային եղանակով, իսկ էքսել ֆայլը/ֆայլերը ստորագրելը մեծ դժվարություն չի, ըստ ծրագրի տարբերակի կարող եք ստորագրել, անպայման չի սքան անել:

Լիլիթ

Հարգելի Տիգրան, ինձ մոտ վիճակագրական փաստաթղթերը էլեկտրոնային ստորագրել չի ստացվում: Խնդրում եմ որևէ ուղղություն ցույց տալ: Կանխավ շնորհակալություն:

Տիգրան

Լիլիթ, նոր տեսա Ձեր հարցը: Էկենգի կայքում նայեք՝ էքսել ծրագրի Ձեր ունեցած տարբերակին համապատասխան ոնց է դա արվում: