Վիճակագրական վարչության հաշվետվություն

Տաթև.

Խնդրում եմ պատասխանեք,
եթե կազմակերպությունն արդեն գրանցվել է հարկային տեսչությունում և վիճվարչությունում, սակայն դեռևս գործունեություն չի ծավալել, արդյոք նա պարտավոր է հաշվետվություն ներկայացնել վիճակագրական վարչություն: Չներկայացնելու դեպքում ինչպիսի տույժ է կիրառվելու:
Շնորհակալություն

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Albert

Բարև Ձեզ, Տաթև։ Ձեր կազմակերպությունը, ԱՎԾ-ին, հաշվետվություն չի ներկայացնում միայն այն դեպքում, երբ ունեք հարկային տեսչությունից տեղեկանք, Ձեր կազմակերպության ժամանակավոր գործունեության դադարեցման մասին։ Որի հիման վրա Դուք պետք է ներկայացնեիք Ձեր տարածքային վիճակագրական ծառայության տեղամասային գրասենյակ Դիմում, և այդ տեղեկանքի պատճեն։ Եթե չունեք այդ տեղեկանքը, ապա ամպայման պետք է ներկայացնեք զրոյական հաշվետվություն։ Հակառակ դեպքում Ձեր կազմակերպության հանդեպ կարող են կիրառել Վարչական իրավախախտումների մասին օրենքի 169.2 հոդվածը։ Դրա մասին պետք է նշված լինի տեղեկանքում, որը տրվել է Ձեր կազմակերպությանը, այն ԱՎԾ-ում գրանցելու ժամանակ։ Հոդված 169.2-ը կարդացեք և կստանաք Ձեզ հետաքրքրող հարցի պատասխանը

Ռաֆիկ

Հարգելի Տաթև.
Հարկային տեսչությունից տեղեկանքը այստեղ որևէ դեր չունի։

ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի 03.10.03 “ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ” թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի 18-րդ կետի համաձայն Դուք պետք է ներկայացնեք տեղեկատվություն-հայտարարություն գործունեության իրականացում չնախատեսելու վերաբերյալ (կարգի հավելված 1.2):

Անհասկանալի է նաև “կազմակերպությունը գրանցվել է վիճվարչությունում” արտահայտությունը։ ՀՀ օրենսդրությամբ իրավաբանական անձանց համար վիճվարչությունում գրանցվելու պահանջ չկա։

Նույն կարգի 8-րդ կետի համաձայն՝
” 8. Պետական վիճակագրական դիտարկումներում ընդգրկվելու (ընտրվելու) կամ դուրս հանվելու մասին վիճակագրական տեղեկություններ տրամադրողները նախապես գրավոր իրազեկվում են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության (այսուհետ` պետական վիճակագրություն իրականացնող մարմին) կողմից:”

Դուք կսկսեք համարվել վիճհաշվետվություն ներկայացնող, այդ մասին վիճվարչությունից գրավոր իրազեկվելուց հետո միայն։

Բացառություն է ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի 14.03.03 “ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ” թիվ 04-Ն որոշմամբ հաստատված ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԲԻԶՆԵU /ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ/ ՌԵԳԻUՏՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԻ, որը պարտավոր են ներկայացնել բոլոր իրավաբանական անձինք։

Եթե, վերը շարադրվածի համաձայն Դուք համարվում եք վիճհաշվետվություն ներկայացնող և խախտել եք հաշվետվության ներկայացման կարգը,ապա պատասխանատվության կենթարկվեք հարգարժան Ալբերտի նշած նորմի համաձայն։

Albert

Բարև Ձեզ, Ռաֆիկ։ Ինձ շատ ուրախալի և հաճելի է, որ Դուք, Ձեր տված պատասխաններում, ավելի շատ անդրադառնումեք, ոչ թե բուն պատասխանին,այլ իմ տված պատասխաններին։ Հարգում եմ նաև Ձեր գիտելիքները ՀՀ օրենսդրության բնագավառում։
Նախ, պետք է նշեմ, որ տվյալ դեպքում, Տաթևը, հստակ հարց է տվել, և նշել է, որ ԳՐԱՆՑՎԱԾ է վիճ.վարչությունում։ Թե ինչ պատճառովեք Դուք ԳՐԱՆՑՎԱԾ լինելը ցավագին ընդունել, ես չգիտեմ։ Բայց դեմ չեմ. Եթե ձեզ այդ բառը դուր չի գալիս եկեք չօգտագործենք տվյալ դեպքում ԳՐԱՆՑՎԵԼ բառը, այլ օգտագործենք ԿԱՐԳՈՒՄ նշվող ԻՐԱԶԵԿԵԼ բառը։ Ձեր կողմից նշած ԿԱՐԳԻ 8-րդ կետում հիշատակվող ԻՐԱԶԵԿՈՒՄ-ը, ես, իմ պատասխանում, նշել եմ որպես ԱՎԾ-ից տրվող ՏԵՂԵԿԱՆՔ, որը վիճ.վարչությունը պետք է տրամադրած լիներ Տաթևի կազմակերպությանը և որտեղ նշվում է պատասխանատվության ենթարկող իրավական ակտերը։ Տաթևը, ի տարբերություն Ձեզ, պետք է հասկանար ինչի մասին է խոսքը։ Պետք է ավելացնեմ նաև, որ տվյալ դեպքում ՊԱՀԱՆՋԻ մասին ընդհանրապես խոսք չկա։ Ինչ վերաբերում է Ձեր կողմից նշված ՀԱՎԵԼՎԱԾ 1.2-ին, դրա մասին, ես նույնպես նշել եմ, որպես ԴԻՄՈՒՄ, առանց հղում կատարելու տվյալ ՀԱՎԵԼՎԱԾ-ին, քանի որ, կլինի դա ԴԻՄՈՒՄ, թե ՀԱՎԵԼՎԱԾ, նրանց ձևը միևնույնն է տրամադրում է ԱՎԾ-ն։ Հետևաբար, Տաթևի ԱՎԾ-ի գրասենյակ այցելության դեպքում, այդ հարցնել առանց որևիցէ խնդրի կպարզվեր։ Ինչ վերաբերում է հարկայինից տրվող տեղեկանքին, ապա համաձայն եմ, որ ոչ օրենքում, ոչ էլ Ձեր կողմից նշված ԿԱՐԳՈՒՄ, նրա մասին խոսք չկա։ Սակայն առանց նրա պատճեի ես կասկածում եմ, որ ԱՎԾ-ն կհավատա Ձեր ազնիվ խոսքին և կընդունի Ձեր կողմից նշված ԿԱՐԳՈՒՄ տեղ գտած ՀԱՎԵԼՎԱԾ 1.2-ը։
Վերջում կուզենայի ավելացնել այն, որ ես, իմ պատասխաններում, եթե խոսքը գնում է ինչ որ գործընթացի մասին,և մատնանշում եմ որոշակի քայլեր, ապա նրանց հիմքը հանդիսանում է ոչ միայն գրված ՕՐԵՆՔՆԵՐԸ և ԿԱՐԳԵՐԸ, այլ նաև իրականում տեղ գտած գործընթացները, որոնց մասին, եթե ես տեղյակ չլնեմ, ապա հաստատ չեմ բարձրաձայնի։ Եվ բոլորովին նորություն չի այն, որ շատ դեպքերում գրված Օրենքների և Կարգերի կետերի պահանջները ոչ բոլոր դեպքերում են պատշաճ պահպանվում պետական մարմինների կողմից։

Ռաֆիկ

Հարգելի Ալբերտ
Ես չեմ անդրադառնա Ձեր պատասխանի բացատրական մասին։ ՈՒղղակի խորհուրդ կտամ ևս մեկ անգամ համադրել Տաթևի հարցը և Ձեր և իմ պատասխանները։

Ինձ համար ցավալի էր Ձեր պատասխանի վերջաբանը։ Ցավում եմ, որ Դուք համակերպվել եք օրենքների և կարգերի կամայական կիրառմանը պետական մարմինների կողմից, և նույնը խորհուրդ եք տալիս մյուսներին:
Ցանկացած գործընթացում, որը կապված է պետական մարմինների հետ առաջնորդվեք միայն օրենսդրությամբ սահմանված նորմերով և կանոններով։ Հակառակ դեպքում միշտ էլ պետական մարմնի որևէ աշխատող անհրաժեշտ կգտնի Ձեզնից պահանջել օրենսդրությամբ չնախատեսված լրացուցիչ տեղեկանք հարկայինից կամ այլ տեղից։

Albert

Բարև Ձեզ, Ռաֆիկ։ Լավ կլներ որ անդրադարձը կատարեիք։ Բայց,ինչևիցէ, կամքը իմը չի։ Սխալ եզրակացությունեք արել համակերպման վերաբերյալ։ Բայց ամեն մարդ իրավունք ունի իր կարծիքը ունենալ։ Ողղակի անիմաստ պայքարները, որոնք բացի նրանից, որ առոչինչ վերջաբան են ունենալու, այլ նաև արգելք են հանդիսանալու իմ կատարած աշխատանքին, իմ աշխատանքում և կյանքում, առհասարակ, տեղ չեն գտնում։