Վիճակագրական հաշվետվություն հանձնելու հետ կապված

Լիլիթ.

Բարև ձեզ: Ֆիզ. անձը (ԱՁ-ն) ուրիշին պատկանող ապրանքը ներմուծել, է կատարելով տրանսպորտային ծառայություն, ինքը պե՞տք է ԵՏՄ վիճ. ուղարկի, թե՞ ոչ։
Շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ռուզաննա

ԵՏՄ վիճ և ԵՏՄ հայտարարություն պետք է ներկայացնի այն կազմակերպությունը, ում անունով ներմուծվել է ապրանքը, իսկ դուք ընդամենը տրանսպորտային ծառայություն եք մատուցել և ուղղակի պիտի հաշիվ դուրս գրեք այդ կազմակերպության անունով:

Tigran

Եթե գործակալության պայմանագրով չի գործում, չպետք է ուղարկի:

Ալլա

ԵՏՄ վիճակագրական հաշվետվությունը ինչքան գիտեմ հանձնում է ապրանք ներկրողը։
ՀՀ իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձը (այսուհետ ֆիզիկական անձ), ով կնքել է գործարք կամ ում անունից (հանձնարարությամբ) կնքվել է գործարքը, համաձայն որի ապրանքները ԵՏՄ անդամ պետությունների տարածքներից ներմուծվում են ՀՀ տարածք կամ ՀՀ տարածքից արտահանվում են ԵՏՄ անդամ պետությունների տարածքներ, իսկ նման գործարքի բացակայության դեպքում ապրանքների ներմուծման կամ արտահանման պահին տնօրինման, օգտագործման և (կամ) տիրապետման իրավունք ունեցող անձը պարտավոր է մաքսային մարմիններին ներկայացնել հավաստի տեղեկություններ պարունակող վիճակագրական ձևեր:

Ներսես

Եթե Դուք ծառայություն եք մատուցում, ապա վիճ. չեք հանձնելու, այսինքն` փաստաթղթերում նշված է, որ ապրանքը ձերը չէ:

NUNE

Ցանկացած դեպքում ԵՏՄ վիճ ֆիզ անձը չի ուղարկում, նույնիսկ եթե ինքը ներմուծեր, միայն հայտարարագիր պետք ա ուղարկեր, իսկ ձեր դեպքում կարծես թե ներկրողը ինքն էլ չի։

Արա

Եթե նա չի ապրանքի տերը, ապա վիճակագրական ձև չի ներկայացնելու, սակայն որպես տրանսպորտային գործունեություն իրականացնելու համար որպես ծառայություն մատուցող նա պիտի ներկայացնի վիճակագրական ձևը։