Վիճակագրական հաշվետվության ճշգրտում

Anna.

Բարև ձեզ, ես ունեմ մի քանի հարց.
1. Կազմակերպությունում կա 5 աշխատող, որից մեկը գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, այդ ընթացքում նրան տաբելում նշու՞մ են, թե՞ ոչ: Եվ նաև սոց. և եկամտահարկի հաշվարկի մեջ քանի՞ աշխատող նշեմ:
2. Վիճակագրական հաշվետվության մեջ ավել գումար ցույց տալու դեպքում ես կարո՞ղ եմ դա ուղղել, եթե էլ եկամուտ չեմ ստանալու (որ կարողանայի հանել տարբերությունը), այսինքն նոյեմբեր և դեկտեմբեր ամսում զրոյական է լինելու: Ես կարո՞ղ եմ վերցնել և փոխել հին հաշվետվությունը, այսինքն ճշգրտված ներկայացնել առանց տուգանքի:
Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արման

1. Իմ կարծիքով պետք է նշեք տաբելում “ա”, այսինքն` արձակուրդ
2. Ինչքան տեղյակ եմ, վիճակագրական տվյալները ճշգրտելու համար պետք է դիմում գրեք իրենց, սակայն սահմանափակ ժամանակահատվածում, քանի որ այդ տվյալները հրապարակվում են, և հրապարակումից հետո ճշգրտում տալու իմաստ էլ չի լինի:

Anna

Հարգելի Արման, ի՞նչ նկատի ունեք, որ իմաստ չի լինում: Այսինքն, եթե ես դիմումը ներկայացնեմ ճշտված տարբերակով, ես միևնույնն է, տուգա՞նք եմ վճարելու, ես Ձեզ ճի՞շտ հասկացա:

Կարինե

Տուգանք չեք մուծելու, սակայն տարածքային Վիճ. վարչությունը ճշտված չի ընդունում, Ձեզ կուղարկեն Կենտրոնական: