ELEN.
Ողջույն,
ես արդեն մոտ 7 ամիս վարում եմ մի ՍՊԸ ի հաշվապահություն: Բոլոր հաշվետվությունները պարտադիր ներկարկայացրել եմ ճիշտ ժամանակին, միայն մինչ օրս վիճակագրություն չեմ ներկայացրել: Նշեմ նաև, որ ՍՊԸ-ում աշխատում եմ հենց նրա բացման օրից:
Խնդրում եմ ասեք` ինչ անեմ, հնարավո՞ր է, որ տուգանքներ են եկել, որոնց մասին չգիտեմ:
Հարգելի Էլեն, շատ հաշվապահներ խուսափում են և լուրջ չեն վերաբերում վիճ. հաշվետվությանը, եթե տուգանքներ լինեին, դուք անպայման կիմանայիք դրանց մասին, բայց պետք էր ի սկզբանե գնալ և ներկայանալ, հանձնել այդ հաշվետվությունը, իսկ հիմա որ գնաք, ինձ թվում է` նրանք ոչ մի տուգանք էլ չեն կազմի, քանի որ նրանց կողմից նույնպես հայտ չի եղել Ձեր ընկերությանը:
Հարգելի Էլեն, մի անհանգստացեք: Եթե տուգանքի հարց լիներ, Ձեզ կծանուցեին: Ու մի շտապեք ընթացք տալ այդ գործին: Միևնույն է, երբ էլ պարզվեց չներկայացնելու փաստը, նույն գումարն եք վճարելու`10000-20000: Մի ընկերությունը 2007 թվականից է աշխատում: Մինչ օրս վիճակագրություն չեմ ներկայացնում: Այնպես որ հանգիստ եղեք:
Կներեք, համամիտ չեմ կարծիքների հետ, օրենքը չիմանալը չի ազատում պարտավորություներից, իհարկե կտուգանվենք, հարկավոր է գնալ և տեղում ամենինչ շտկել, 1-ին անգամն է, մեղմ կլինեն:
Հարգելի Էլեն, ոչ մի տուգանք չի հասնում, քանի որ դուք իրազեկում չեք ստացել, իսկ իրազեկումը ստանալուց հետո իրավունք ունեք 5 աշխատանքային օրվա ընթացքում ներակայանլ և գրանցել ձեր ՍՊԸ-ն: Իսկ տուգանվում եք այն ժամանակ, երբ գրանցվելուց հետո հաշվետվություն չեք ներկայացնում: