Բարև Ձեզ։ Ընկերներ, կասե՞ք՝ վերջնահաշվարկի ժամանակ այս օրենքի հղումը․ 1․ Այն դեպքում, երբ միջին ամսական աշխատավարձի հաշվարկման պահանջ առաջանալու ամսվան նախորդող տասներկու ամիսներում աշխատողը չի ունեցել փաստացի հաշվարկված աշխատավարձ, կամ տասներկու ամիսներում առկա են սույն մասի երկրորդ պարբերությունում թվարկված դեպքերը, միջին աշխատավարձի փոխարեն հաշվարկման համար հիմք է ընդունվում աշխատողի համար օրենսդրությամբ սահմանված պաշտոնային դրույքաչափը կամ աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին իրավական ակտով սահմանված ամսական աշխատավարձը: Եթե սահմանված է ժամային դրույքաչափ, ապա հաշվարկների համար հիմք է ընդունվում ժամային դրույքաչափը: Հարց․ այսինքն՝ վերջնահաշվարկի ժամանակ, եթե աշխատավարձը ըստ պայմանագրի 13 000դր է կազմում, պիտի հաշվե՞նք հետևյալ կերպ՝ 05․10․2021 ընդունվել է բուժաշխատող, 19․03․2022 ազատվել, աշխատավարձը 13 000դր, շաբաթը 2 օր է աշխատում, ընդհանուր 4 ժամ։ Հաշվարկ 13․000/21= 619, 22/12=1,83 (6*1.83)*619։ Ճի՞շտ եմ հաշվել։
Ի՞նչ է նշանակում աշխատավարձը ըստ պայմանագրի 13 000դր է կազմում։
05․10․2021-19․03․2022թթ 5,5 ամսվա համար հասնում է 9,2 օր արձակուրդային օր։ 13000/21*9,2 օր=5695 դրամ
Չի կարող անգամ ժամավճարի դեպքում 13000 աշխատավարձը կազմել։
22/12*5 + 13 օրվա ընթացքում կուտակված արձակուրդը, ընդհանուր կազմում է 10 (9,9) օր արձակուրդ։ Եթե հաշվառման ենթակա ամիսների ընթացքում չի ունեցել հավելավճարներ, հավելումներ, պարգևավճարներ, ապա՝ 13000/21*10=6190 դրամ։