Վերջնահաշվարկ

Մարա.

Ողջույն բոլորին։ Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է՝ ընդունվել եմ աշխատանքի 2021թ-ի մարտի 24-ին 2022թ-ի հունվարի 26-ին աշխատանքից ազատվելու դեպքում ինչքա՞ն վերջնահաշվարկ կստանամ։ 2 օր աշխատում եմ 2օր հանգսգանում։ Արձակուրդից չեմ օգտվել, եթե պայմանականորեն ընդունենք, որ աշխատավարձս կազմել է 158 000 դրամ առանց խրախճանք։ Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Անահիտ

Դուք ունեք 10 ամսվա փոխհատուցման ենթակա վերջնահաշվարկի գումար. 158000/21*16.67=125422

Ալլա

Վերջնահաշվարկի միասնական հաշվարկման կարգ գոյություն ունի, եթե չեք օգտվել արձակուրդային օրերից ապա, ձեզ հասնում է 5 օրյա շաբաթվա դեպքում 158000/21*16,67=125420դր, իսկ վեցօրյա շաբաթվա դեպքում 158000/25*20= 126400դր։

Tigran

Իմ կարծիքով 15 աշխ.օրվա վերջնահաշվարկ կստանաք:

Մարիաննա

Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում Դուք կուտակել եք 17 օր, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ 20 օր արձակուրդ, և անկախ այն հանգամանքից, որ Դուք հերթափոխով աշխատող եք, վերջնահաշվարկը պետք է կատարվի ընդհանուր կարգով։ Այսպես՝ 158000/21*17=127905 դրամ (հնգօրյա) կամ 158000/25*20=126400 դրամ (վեցօրյա):

Էմիլի

impress կայք մուտք գործեք լրացրեք տվյալները ավտոմատ կհաշվարկի:

Հերմինե

Վերջնահավարկի համար ունեք 16 օրվա վերջնահաշվարկ: