Անի.
Բարի օր: Հարգելի՛ հաշվապահներ, աշխատակիցն ընդունվել է աշխատանքի հուլիսի 1-ին, որպես հիմնական աշխատող: Ցանկանում է ազատվել 30.12.2021թ.: Հարցս հետևյալն է. աշխատակցին պետք է այդ աշխատած ամիսների համար արձակուրդայի՞ն հաշվել, նոր ազատե՞լ: Կասեք` ինչպե՞ս վարվել:
Շնորհակալ եմ:
Այո, պետք է այդ աշխատած ամիսների համար արձակուրդային հաշվել, 6 ամիս կազմում է աշխատած ժամկետը:
Այո, հասնում է։ Կա՛մ պիտի տրամադրեք հասանելիք արձակուրդը և դրա ավարտից հետո ազատեք աշխատանքից, կա՛մ էլ ազատման օրը աշխատողի հետ կատարեք լրիվ վերջնահաշվարկ չօգտագործված արձակուրդային օրերի համար։
Այո, պարտադիր հասնում է, պետք է կատարեք վերջնահաշվարկ և վճարեք չօգտագործված արձակուրդի բոլոր օրերի համար
ԱՕ Հոդված 130.Աշխատողի հետ վերջնահաշվարկի կարգը
1. Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը։
Չօգտագործված արձակուրդի հատուցումը կարող եք կատարել վերջնահաշվարկի ժամանակ։ 6 ամսվա ընթացքում աշխատողը կուտակել է 10 օր արձակուրդ՝ հնգօրյա աշխատանքային գրաֆիկի դեպքում, և 12 օր արձակուրդ՝ վեցօրյա աշխատանքային գրաֆիկի դեպքում։
Եթե ընդունվել է նույն տարում և դեռ չի լրացել 6 ամիսը, արձակուրդայինները կարող եք վճարել ազատման ժամանակ վերջնահաշվարկի տեսքով: