Վերջնահաշվարկ

Աննա.

Բարև Ձեզ: Աշխատակցի հիվանդության պատճառով, բացակայող աշխատողի փոխարեն որոշակի ժամկետով պայմանագիր ենք կնքել նոր աշխատողի հետ, որն աշխատել է ընդամենը 5 օր: Խնդրում եմ պատասխանեք` 5 օրվա համար նրան վերջնահաշվարկ հասնու՞մ է, թե՞ ոչ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Mikayel

Այո, հասնում է յուրաքանչյուր օրվա համար, համապատասխան ձեռք բերված արձակուրդային օրերի հաշվարկով:

Զոյա

Հարգելի Միքայել, օրենքով հասնում է նունիսկ 1 օրվա համար բայց որտե՞ղ են 5 օրվա համար վերջնահաշվարկ հաշվում:

Մարիաննա

Հարգելի Զոյա, եթե օրենքով հասնում է նույնիսկ 1 օրվա համար, ապա պետք է հաշվարկել այդ 1 օրվա համար, այլ հարց է, որ չեն հաշվում։

Զոյա

Հարգելի Աննա, 5 օրվա աշխատավարձը հաշվարկեք և վճարեք: Վերջնահաշվարկ չի հասնում:

Ալլա

Այո, հասնում է։
ԱՕ Հոդված 170.Չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցումը
1. Ամենամյա արձակուրդի փոխարինումը դրամական հատուցմամբ չի թույլատրվում: Եթե աշխատանքային պայմանագրի լուծման հետևանքով ամենամյա արձակուրդի իրավունք ձեռք բերած աշխատողին չի կարող տրամադրվել ամենամյա արձակուրդ, կամ աշխատողը չի ցանկանում դրա տրամադրումը, ապա նրան վճարվում է դրամական հատուցում:
1.1. Սույն օրենսգրքի 100-րդ կամ 101-րդ հոդվածով սահմանված ժամկետներով կնքված, ինչպես նաև մինչև վեց ամիս աշխատած աշխատողների հետ աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն չօգտագործված ամենամյա արձակուրդի համար աշխատողին վճարում է դրամական հատուցում` սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան:
2. Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս: Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար:

Ներսես

Վերջնահաշվարկ հասնում է բոլորին, սակայն խոսքը 5 օրվա մասին է:

Tigran

Վճարեք 5 օրվա աշխատավարձը: